ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օգնականներ Բեն Ռոդսը և Սամանտա Պաուերը ներողություն են խնդրել, որ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է
Politico-ն:
«Դա սխալ էր: Մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը», — ասել է Ռոդսը, ով Օբամայի վարչակազմում զբաղեցնում էր ազգային անվտանգության խորհրդականի տեղակալի պաշտոնը:
Նրա խոսքով, վարչակազմը չափազանց անհանգստանում էր Թուրքիային չվիրավորելու հարցով:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված իր խոսքում նույնպես խուսափել էր «ցեղասպանություն» եզրույթից: -0-