431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

Նոր սկանդալ ռուսական շոու–բիզնեսում. Վիկտորիա Բոնյան կտրուկ պատասխանել է Քսենիա Սոբչակին (ՎԻԴԵՈ)

16:14
27 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վիկտորիա Բոնիան արձագանքել է 37–ամյա Քսենիա Սոբչակի հեգնանքին իր կենսակերպի մասին։ Բոնիայի կարծիքով, Սոբչակը նրան պարզապես նախանձում է։

Հայտնի հեռուստաաստղն Instagram–ում հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ 6–ամյա Անգելինայի հետ հյուրանոցի թանկարժեք համարում է։ Նրանք հիանում են սեղանի վրա դրված նվերներով և լողավազանով։ Տեսանյութին կից Բոնիան ավելացրել է Սոբչակի լուսանկարն ու գրել. «Քսենիա Սոբչակի դեմքը, երբ նա իմացավ, որ մենք ապրել ենք այս հյուրանոցում»։

Հրապարակման մեկնաբանության մեջ Վիկտորիան նշել է, որ չի հասկանում` ինչու է Քսենիան հեգնում իր «իբր շքեղ կյանքը» և գրում է հեգնական գրառումներ։

«Ես չեմ սկսել այս ամենը։ Նա տարիներ շարունակ մտահոգվում է, անհասկանալի է, թե ինչ չի բավարարում նրան երջանկության համար։ Ես անգամ մոռացել էի նրա գոյության մասին։ Ինձ համար նման մարդիկ գաղտնիք են», – գրել է հեռուստաաստղը։

Վիկտորիան ավելացրել է, որ չի հասկանում` ինչու է Սոբչակը որոշել, որ նա չի կարող թույլ տալ իրեն և դստերը թանկարժեք հյուրանոց։

Ըստ Վիկտորիայի, երկու աստղերի միջև պատերազմը սկսվեց Սոբչակի հրապարակումից հետո, որը նա արել էր նախորդ շաբաթ։ Հրապարակման մեջ Սոբչակը հեգնում էր Բոնիայի Stories–ը։

«Շատ ծիծաղելի է։ Վիկտորիա Բոնիան ներկայացնում է իբր «շքեղ կյանքը», իսկ հետո փորձում է ավելի բարձր բղավել սեփական դստերից, որը փորձում է ասել, որ «մենք այստեղ չենք ապրում»», – գրել էր Սոբչակը։

Բոնիան իր հերթին նշում է, որ թույլ չի տվել դստերը խոսել պարզապես կատակով։ Նրա բաժանորդները կարծում են, որ աղջիկը փորձում էր ասել. «Մենք այստեղ չենք ապրում», իսկ նրա մայրիկը չէր ցանկանում ժամանակից շուտ բացահայտել նոր սիրավեպը։

Համացանցում ժամանակ առ ժամանակ հայտնվում են մարդիկ, ով պնդում են, որ Բսոնիան ապրում է ոչ այնքան շքեղ կյանքով, որքան ներկայացնում է։ Բոլորովին վերջերս նրան մեղադրել էին ստի մեջ բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի ծննդյան օրվա լուսանկարների հրապարակումից հետո։ Իսկ հոկտեմբերին նրա նախկին զուգընկերը հայտարարել էր, որ Վիկտորիան չափազանց շատ է ստում, սակայն իրականում չի կարողանում վճարել բնակարանի վարձը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:23
22 Նոյեմբերի 2023
Հայտնի է շաքարի օրական օգտագործման անհրաժեշտ չափաքանակը
Սննդաբանները չեն դադարում հիշեցնել, որ մեծամասամբ լուրջ հիվանդությունների պատճառն ավելորդ քաշն է: Իսկ մարմնի քաշի ավելացումը պայմանավորված է ոչ միայն ածխաջրերի ու ճարպերի չարաշահումով, այլև շաքարի
19:37
16 Նոյեմբերի 2023
Հինգ հզոր բնական մթերք վիրուսների դեմ պայքարելու համար
Բժիշկները պնդում են, որ որոշ բնական միջոցներ իսկապես ի վիճակի են ամրապնդել իմունային համակարգը՝ դարձնելով օրգանիզմն ավելի ուժեղ և կայուն տարբեր վիրուսների դեմ պայքարում
14:52
16 Նոյեմբերի 2023
ԶԼՄ vs ՔԿ․ մանրամասներ՝ ընտանեկան բռնության զոհ դարձած Ֆաթիմայից
Հայկական սոցցանցերում և ԶԼՄ–ներում արդեն երկու օր է՝ քննարկվում է Ինգուշեթիայից Հայաստան եկած 21–ամյա Ֆաթիմա Զուրաբովայի հուզիչ պատմությունը, ով տարիներ շարունակ ենթարկվել է ընտանեկան բռնության
14:24
16 Նոյեմբերի 2023
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
20:42
15 Նոյեմբերի 2023
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է Աշտարակում
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է Աշտարակում
11:10
15 Նոյեմբերի 2023
Կյանքը՝ վարկով. անհաջողակների ճանապա՞րհ, թե՞... հարուստների արտոնություն
Վարկերի արդյունավետության և նենգության մասին
21:15
10 Նոյեմբերի 2023
Դժբախտություն կբերեք․ ի՞նչ զարդեր չի կարելի կրել Ամանորի գիշերը
Դժբախտություն կբերեք․ ի՞նչ զարդեր չի կարելի կրել Ամանորի գիշերը
19:37
02 Նոյեմբերի 2023
«Հայաստանը խնդրահարույց կետ է Facebook–ի համար»․ փորձագետը՝ սոցցանցերում հայկական ԶԼՄ–ների արգելափակման մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը խոսել է ԶԼՄ-ների նկատմամբ Meta-ի քաղաքականության փոփոխության, հայկական էջերի արգելափակման պատճառների մասին
15:44
01 Նոյեմբերի 2023
Ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան․ կառավարության ներկայացուցիչ
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան
12:50
31 Հոկտեմբերի 2023
Սեփական անձի մեջ ներդրում կատարելու չորս պատճառ
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
12:15
26 Հոկտեմբերի 2023
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը