Նոր գենետիկ ուսումնասիրությունը բացահայտել է հայերի ծագումը

27.11.2024, 17:14
Հայերի գենետիկ ծագման վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել
Նոր գենետիկ ուսումնասիրությունը բացահայտել է հայերի ծագումը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայերի գենետիկ ծագման վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել American Journal of Human Genetics ամսագրում։ Գիտական ​​աշխատանքի արդյունքները հայտնում է Triniti College Dublin–ը (Իռլանդիա)։

«Մենք հայտնաբերել ենք նեոլիթյան ֆերմերների գենետիկ ազդեցությունը Լևանտում վաղ բրոնզի դարից հետո։ Սա համապատասխանում է հարևան տարածաշրջանների նախորդ բացահայտումներին և թույլ է տալիս ենթադրել բնակչության լայնածավալ տեղաշարժերի մասին վաղ բրոնզի դարից հետո Մերձավոր Արևելքում», - «Наука»–ն մեջբերում է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Մանիցայի խոսքերը, ով հետազոտության հեղինակներից մեկն է։

Նշվում է, որ այս ուսումնասիրությունը հերքում է հայերի ծագման «բալկանյան տեսությունը», որը մեծ մասամբ առաջացել է հույն պատմիչ Հերոդոտոսի պատմություններից։

Գիտնականները նաև լույս են սփռում հայկական տարբեր խմբերի բնակչության կառուցվածքի և գենետիկ փոփոխականության վրա՝ պարզելով, որ Հայկական լեռնաշխարհի արևելյան, արևմտյան և կենտրոնական մասերի պոպուլյացիաները համեմատաբար բարձր նմանություն ունեն: Որոշ չափով բացառություն են կազմում սասունցիները։

Ուսումնասիրության ամբողջական տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ: