Նման պահերին ընտանիքն անզոր է. Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել է Քանյե Ուեսթի հիվանդության մասին (ՖՈՏՈ)
22:58
22 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ի story-ներում հրապարակում է արել՝ պատմելով ամուսնու՝ Քանյե Ուեսթի մոտ երկբևեռ խանգարման մասին:
Загружается новость ... "Лево"
Հեռուստաաստղի այս քայլը հաջորդել է օրերս Քանյե Ուեսթի Twitter-ում արված ոչ միանշանակ գրառումներին: ԱՄՆ նախագահի պաշտոնի համար առաջադրված Քանյե Ուեսթը իր Twitter-ում գրառումներ է արել՝ պատմելով, որ Քիմն ու նրա մայրը՝ Քրիս Ջենները, փորձում են երկու բժիշկների հետ միասին մեկուսացնել իրեն: Մեկ այլ գրառմամբ նա հայտնել է, որ չի թույլ տալու իր երեխաները շփվեն Քարդաշյանի մոր հետ: Իսկ մյուս գրառումը առավել զարմանալի է եղել. նա հայտնել է, որ երկու տարի է ցանկանում է բաժանվել Քիմից, քանի որ վերջինս դավաճանել է իրեն: Գրառումները, սակայն, որոշ ժամանակ անց ջնջվել են:
Քիմ Քարդաշյանը իր story-ներում խոստովանել է, որ ամուսինը տառապում է երկբևեռ խանգարմամբ: Քիմը նշել է, որ ինքը մինչև վերջին պահը չի ցանկացել հրապարակային հայտարարություններ անել՝ հարգելով ամուսնու բժշկական գաղտնիքը, ինչպես նաև երեխաներին պաշտպանելու համար: Սակայն վերջին իրադարձությունները և իրավիճակը պարզաբանելու ցանկությունը ստիպել են իրեն խոսել:
«Շատերդ գիտեք, որ Քանյեն ունի երկբևեռ խանգարում: Այս հիվանդությանը հանդիպած յուրաքանչյուր մարդ գիտի, թե որքան բարդ է նման հիվանդությամբ ապրելը: Ես երբեք չեմ պատմել, թե ինչպես է Քանյեի հիվանդությունն ազդում մեր ընտանեկան կյանքի վրա, որովհետև ինձ համար կարևոր է մեր երեխաներին մաքսիմալ պաշտպանելը: Բացի այդ, ես գնահատում եմ իմ ամուսնու գաղտնիության իրավունքը, երբ խոսքն իր առողջության մասին է»,- նշել է նա:
«Նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է հոգեկան հիվանդությունը կամ կոմպուլսիվ վարքը, գիտեն, որ ընտանիքը, ցավոք սրտի, անզոր է այն ժամանակ, երբ մարդու մոտ ակտիվանում է հիվանդությունը: Մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, կարող են շատ քննադատորեն և խիստ վերաբերվել՝ չհասկանալով, որ քանի դեռ մարդը ինքը չցանկանա օգնություն ստանալ, նրան չեն կարող օգնել, որքան էլ շատ ընտանիքն ու հարազատներ փորձեն անել դա»,- հայտնել է Քարդաշյանը:
Նա նշել է, որ այս հիվանդությունը դատավճիռ չէ. Այն ոչ մի կերպ չի ազդում իր երազանքների և գաղափարների վրա, չնյայած որոշներին հակառակն է թվում. «Դա պարզապես իր մասնիկն է, իսկ ինչպես մենք արդեն տեսել ենք, նրա գաղափարներից շատերը իրականություն են դառնում»:
Քիմը նշել է, որ այս պարագայում կարևոր է ըմբռնումով և ողորմածությամբ վերաբերվել մարդկանց, ովքեր հիվանդության ակտիվ փուլում են գտնվում և ամենաշատը հենց դրա կարիքն ունեն: Նաև հեռուստաաստղը կոչով դիմել է ԶԼՄ-ներին և հասարակությանը՝ խնդրելով կարեկցանքով, ողորմածությամբ և սրտացավորեն վերաբերվել իր ընտանիքին, քանի դեռ իրենք այդ բարդ շրջանով են անցնում:
Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը հայտնել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, իսկ օրեր առաջ արդեն անցկացրել է իր առաջին նախընտրական հանրահավաքը՝ հանդիպելով ընտրողների հետ: Հանդիպմանը նա անգամ հուզվել է՝ խոսելով աբորտների թեմայի մասին և պատմել, որ սկզբում չի ցանկացել, որ իր ավագ դուստրը՝ Նորթը լույս աշխարհ գա: -0-
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում