Նիկոլ Փաշինյանը մասնակցում է համապետական շաբաթօրյակին (LIVE)

23.03.2019, 12:07
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է մարտի 23-ին ամբողջ երկրում համապետական շաբաթօրյակին:
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է համապետական շաբաթօրյակին (LIVE)
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է մարտի 23-ին ամբողջ երկրում համապետական շաբաթօրյակին:

Վարչապետն այժմ անձամբ է զբաղվում մայրաքաղաքի կենտրոնի նորակառույցի բակում կենցաղային և շինարարական աղբի հավաքմամբ:



Նրան ուղեկցում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, այլ պաշտոնյաներ, բանվորներ, արտիստներ, շարքային քաղաքացիներ:

Փաշինյանին վրդովվեցրել են մեծ աղբակույտերը, ինչի կապակցությամբ նա հայտարարել է այդ խնդիրն արմատապես լուծելու անհրաժեշտությունը, այդ թվում` տուգանքների տեսքով կամ դատական կարգով: -0-