Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մարդու մոտ տարիքի հետ ավելանում է ուղեղի կաթվածի (ինսուլտի) ռիսկը, հատկապես, եթե ընտանիքում գրանցվել են ուղեղի կաթվածի դեպքեր։
Ուղեղի կավթածի ռիսկի ավելացման գործոններից են նաև այլ հիվանդությունները, օրինակ` արյան բարձր ճնշումը, դիաբետը, սրտային, երիկամային հիվանդությունները, գրում է fithacker.ru–ն։
Որո՞նք են ուղեղի կաթվածի վաղ նշանները
Ի՞նչ է տեղի ունենում ուղեղի կաթվածի ժամանակ։ Մարդու ուղեղն իրենից ներկայացնում է մարմնի հրահանգային կենտրոն, այն ունի «մասնագիտացված» հատվածներ, որոնք վերահսկում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են շարժվելը, զգակայան ունակությունները, խոսքն ու վարքը։ Սիրտը թթվածին և սննդարար նյութեր է փոխանցում ուղեղի հյուսվածքներին, սակայն ուղեղի կաթվածն ընդհատում է այդ գործընթացը։ Տրանզիտոր իշեմիկ գրոհն (ՏԻԳ, այսպես կոչված ուղեղի մինի կաթված) ունի ժամանակավոր ազդեցություն, սակայն հաճախ նախորդում է ուղեղի լուրջ կաթվածին։
Անհապաղ շտապ օգնություն կանչեք, եթե դուք նկատել եք
ձեռքի կամ ոտքի թուլություն
խոսքի հետ կապված խնդիրներ
թմրածություն, հատկապես մի կողմից
աղոտ տեսողություն կամ երկակի տեսողություն
հավասարակշռության կորուստ
ուժեղ գլխացավ
Հարվարդի համալսարանի նյարդաբան Շրուտի Սոնին կոչ է անում ուշադրություն դարձնել այս նախանշաններին։
«Մենք իսկապես կոչ ենք անում մարդկանց չսպասել, եթե նրանց մոտ կան ուղեղի կաթվածի նախանշաններ», – նշում է բժիշկը։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինի ինսուլտից հետո երկու օրվա ընթացքում խոշոր կաթվածի մեծ հավանականություն կա, և ռիսկը բարձր է մի քանի ամիս շարունակ։ Նյարդաբանը զգուշացնում է, որ մարդիկ «կարող են պարզապես ուշադրություն չդարձնել նախանշաններին, քանի որ մի քանի ժամ անց իրենց ավելի լավ են զգում»։
Ներկայացնում ենք 8 տարածված սովորություն, որոնք կարող են ավելացնել ինսուլտի հավանականությունը
Ահա թե ինչ կարող եք անել.
– դադարել ծխել
– վարել ակտիվ կենսակերպ
– ազատվել ավելորդ քաշից
– օգտագործել առողջ սնունդ
– նվազեցնել աղի, ճարպի , քաղցրավենիքի և վերամշակված սնունդի օգտագործումը։
Այնպես որ ինչ լավ ու առողջարար է սրտի համար, օգտակար է նաև ձեր ուղեղի համար։ Առողջ եղեք։–0–