439.88
4.45
403.71
+1
Եղանակը Երևանում
Հայ

Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները

15:24
30 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են: Մեզանից շատերը զբաղվում են սպորտով, փորձում են կարգավորել քունը և ճիշտ սնվել: Բայց միայն շատ քչերը գիտեն, թե ինչպես համադրել մթերքները՝ առավելագույն օգուտ ստանալու համար, քանի որ դրանց որոշակի համադրություններ ուժեղացնում են միմյանց գործողությունը:

Եվ այսպես, fitnessi.ru-ն ներկայացնում է մթերքների 9 համադրություն՝ 

1.Հավկիթ և լոլիկներ = երիտասարդություն

Լոլիկով ձվածեղը նախաճաշի լավագույն կերակրատեսակն է: Լոլիկը հարուստ է սելենով, իսկ հավկիթները՝ Е վիտամինով: Համադրելով այս մթերքները՝ դուք օգնում եք այս նյութերին ավելի լավ յուրացվել: Այս երկու մթերքների վիտամինների համադրությունը դանդաղեցնում է ծերացումը:

2.Լոլիկներ և բուսայուղ = գեղեցիկ մաշկ

Լոլիկներն ու բուսական յուղը ստեղծված են միասին լինելու համար: Նախևառաջ, դա համեղ է, իսկ երկրորդը՝ լոլիկներում պարունակվող լիկոպին հակաօքսիդանտը բուսական ճարպերի համադրությամբ բարելավում է մաշկի վիճակը:

3.Հավ և գազար = իմունիտետ

Գազարը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին А: Իսկ հավի միսը հարուստ է ցինկով: Համադրելով այս երկու մթերքները՝ դուք օգնում եք օրգանիզմին ամրապնդել իմունիտետը:

4.Տավարի շոգեխաշած միս և կարմիր գինի = անոթների առողջություն

Մսով ընթրիքից հետո ընդամենը մի գավաթ կարմիր գինին կօգնի կանխել խոլեստերինային կուտակումները: Բայց ամեն ինչ չափի մեջ:

5.Յոգուրտ և կտավատի սերմեր = հիանալի մարսողություն

Յոգուրտները հարուստ են պրոբիոտիկներով և օգտակար բակտերիաներով: Որպեսզի դրանք ամբողջությամբ ազդեն օրգանիզմի վրա, դրանց պետք է օգնության գան բուսական մանրաթելերը՝ պրեբիոտիկները: Իսկ դրանք մեծ քանակությամբ պարունակվում են կտավատի սերմերում: Ավելացրեք դրանք յոգուրտներին կամ կեֆիրին, և ձեր մարսողական համակարգը ձեզ շնորհակալ կլինի:

6.Վարսակափաթիլներ և խնձոր = առողջ սիրտ

Առանց օրգանիզմին վնաս տալու նիհարելը հնարավոր է՝ առավոտյան խնձորով վարսակափաթիլներ կերեք: Վարսակի բջջանյութը նպաստում է մարսողական համակարգի կարգավորմանը, ինչպես նաև բարելավում է անոթային համակարգի վիճակը, ինչն ապահովում է սրտի առողջությունը: Իսկ թարմ խնձորի ֆլավոնոիդները պաշտպանում են օրգանիզմն ազատ ռադիկալներից:

7.Կանաչ թեյ և կիտրոն = պաշտպանություն քաղցկեղից

Կանաչ թեյի կատեխինները դանդաղեցնում են քաղցկեղածին բջիջների աճը: Կիտրոնի հյութն օգնում է այդ օրգանական նյութերին յուրացվել:

8.Հաց և պանիր = ամուր ոսկորներ

Կալցիումի լավ յուրացման համար անհրաժեշտ է, որ սննդակարֆում բավարար քանակության ճարպաթթուներ և սպիտակուցներ լինեն: Այդ պատճառով օգտագործեք հաց և պանիր:

9.Հավկիթներ և սպանախ = կյանք առանց նախադաշտանային ախտանիշի

Այն կանայք, ովքեր անհրաժեշտ քանակության կալցիում և D վիտամին են օգտագործում, ավելի հազվադեպ են տառապում նախադաշտանային ախտանիշի դրսևորումներից: Այդ իսկ պատճառով օգտագործեք այս մթերքների համադրությունը:
Եղե՛ք առողջ:



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար