575.37
6.62
485.18
+24
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում հայ գործարարին սպանած վարձու մարդասպանը փախել է հեծանվով (ՎԻԴԵՈ)

16:20
06 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Նախօրեին Մոսկվայում գործարար Արսեն Փափազյանին սպանած վարձու մարդասպանը դեպքի վայրից հեռացել է հեծանվով, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Նախօրեին Մոսկվայում մահափորձ է կատարվել խոշոր հասարակական գործիչ, գործարար Արսեն Փափազյանի նկատմամբ։ Նրան գնդակահարել են ժամը 14։00 սահմաններում Մյասնիցկայա փողոցի և Բանկովսկի նրբանցքի խաչմերուկում։ Ծանր վիճակում նրան տեղափողել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց։ Քննիչներն այստեղ ակտիվորեն փորձում են շոշափել ուկրաինական հետքը, քանի որ վերջին տարիներին գործարարը ապրել և գործերի մեծ մասը կատարել է Ուկրաինայում, այլ ոչ թե Ռուսաստանում։

Ինչպես դեպքի վայրում հայտնի է դարձել «ՄԿ» թերթի թղթակցին, Փափազյանին սպանել են այն տան մոտ, որտեղ նա պաշտոնապես գրանցված է եղել (Մյասնիցկայա, 22)։ Նախնական տեղեկություների համաձայն, կրակել են ատրճանակից`արձակելով 4–5 կրակոց։ Գործարարն ընկել է մեջքի վրա։ Դեպքից անմիջապես հետո տնից դուրս է վազել նրա կինը, իսկ խցանման մեջ հայտնված «Ռեյնջ Ռովեր» մեքենայից դուրս է եկել մի տղամարդ, ով սկսել է առաջին օգնություն ցուցաբերել գործարարին։ Շտապօգնությունը բավականին արագ է տեղ հասել, և Փափազյանին տեղափոխել է հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։ Որոշ ժամանակ անց Փափազյանը մահացել է։

Загружается новость ... "Лево"

Որոշ տեղեկությունների համաձայն, վարձու մարդասպանը տեղաշարժվում է հեծանվով և նա հեռացել է Կրիվոկոլենի նրբանցքի ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ` խուզարկուները կստուգեն հեծանիվների վարձույթի վայրերը, որոնց թիվն այդ տարածքում քիչ չէ։ Սպանողի դեմքը նաև կարող է ֆիքսված լինել տեսախցիկների վրա։

Երևանում ծնված Արսեն Փափազյանն (ում հայրը երկար տարիներ եղել է Երևանի ամենամեծ դպրոցի տնօրենը) իր բիզնեսը սկսել է Վորոնեժում, որտեղ 80–նական թվականերին նա ավարտել է տեղի համալսարանի իրավաբանական բաժինը։ Նա ակտիվորեն զբաղվում էր հասարակական գործունեությամբ, գլխավորել է Հասարակական պալատի Ազգային հարցերի հանձնաժողովը, եղել է «Վորոնեժի ոսկե ֆոնդի» դափնեկիրեր։ 1966 թվականին նրա նախաձեռնությամբ ստեղծվել են փախստականների և հարկադիր գաղթականների օգնության հիմնադրամներ, Չեչնիայի վետերանների օգնության հիմնադրամ։

Փափազյանի գործունեության հիմնական ուղղություններն էին շինարարական և ռեստորանային բիզնեսը։ Նրա «ԱՍՊ–Տրանսստրոյ» ընկերությունը փողոցների ասֆալտապատման տենդերներ է շահել, իսկ Վորոնեժում գտնվող «Ժոզեֆինա» և «Նոյան Տապան» սրճարանները բավականին մեծ ճանաչում են վայելել։

Առաջին խնդիրները Փափազյանի մոտ առաջացել են 2006 թվականին։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ նա անօրինական անձնագիր է ստացել և Ռուսաստանում անօրինական է բնակվել։
Նրան այդպես էլ չի հաջողվել օրինական բնակության թույլտվություն ստանալ, և նա ստիպված է եղել հեռանալ երկրից։ Իր ամբողջ բիզնեսը նա տեղափոխել է Ուկրաինա։ Այնտեղ Փափազյանը գրանցվել է Օդեսայում, սակայն նրա ընկերությունը տենդերներ է շահել ամբողջ երկրում։ Ներկայում հայտնի չէ` ինչ նպատակով ու որքան հաճախ էր Փափազյանը գալիս Ռուսաստան։ Ամեն դեպքում, եթե սպանություն պատվերը եկել է Կիևից, ապա սպանողի հայտնաբերումը բավականին կդժվարանա։ –0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
05 Օգոստոսի 2020
Մոնթեան՝ կերակրելուց հետո․ Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ տեսանյութ է հրապարակել. ՎԻԴԵՈ
20:40
05 Օգոստոսի 2020
Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու 200 հազ․ ԱՄՆ դոլար կհատկացնի պայթյունի հետևանքով վնասված եկեղեցու վերականգնմանը
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար
16:35
05 Օգոստոսի 2020
Հրապարակվել է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի չվերթերի չվացուցակը
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել է Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի չարտերային չվերթերի տոմսերի գները
15:35
05 Օգոստոսի 2020
«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին և բարեկարգվում (ՖՈՏՈ)
Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի. ՖՈՏՈ
12:10
05 Օգոստոսի 2020
Միլիարդատեր Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսը հրաժարվել է փոխհատուցել հայերին
Միլիարդատեր Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանական բիզնեսը հրաժարվել է փոխհատուցել հայերին, ու նա պատրաստ է փոխհատուցել նաև հայերի կրած վնասը
20:09
04 Օգոստոսի 2020
Լևոն Արոնյանը նոր ընտրյալ ունի՞ (ՖՈՏՈ)
Համացանցում հայտնվել են Լևոն Արոնյանի և նրա նոր ընտրյալի լուսանկարները. ՖՈՏՈ
18:43
04 Օգոստոսի 2020
Մյունխենի օդանավակայանում մաքսային ծառայողները հայ կնոջ են կանգնեցրել` ամուսնու աճյունն ուղեբեռում
Մյունխենի օդանավակայանում մաքսային ծառայողները հայ կնոջ են կանգնեցրել` ամուսնու աճյունն ուղեբեռում
13:50
04 Օգոստոսի 2020
Հայկ Մարությանը խոսել է Արթուր Մեսչյանի հեռանալու մասին (ՎԻԴԵՈ)
Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով․ Մարությանը՝ Մեսչյանի հեռանալու մասին. ՎԻԴԵՈ
12:50
04 Օգոստոսի 2020
Մոտ 80 ՀՀ և ՌԴ քաղաքացի արդեն երրորդ օրն է գտվնում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում (ՎԻԴԵՈ)
Մոտ 80 ՀՀ և ՌԴ քաղաքացի արդեն երրորդ օրն է գտվնում են Բագրատաշենի անցակետին հարող տարածքում. ՎԻԴԵՈ
10:46
04 Օգոստոսի 2020
10 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում օգոստոսի 5-ին
22:47
03 Օգոստոսի 2020
Հրապարակվել է Ծաղկաձորի հյուրանոցների ցանկը, որտեղ արգելվում է զբոսաշրջիկների ընդունելությունը
Տվյալ որոշումը կայացվել է իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա
17:30
03 Օգոստոսի 2020
Հրապարակվել է առաջիկա օրերին Մոսկվայից և Կալուգայից դեպի Երևան չվերթերի չվացուցակը
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել է, թե որտեղից կարելի է ավիատոմսեր գնել առաջիկա օրերին Մոսկվայից և Կալուգայից դեպի Երևան չվերթերի համար