ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երկար սպասված և սիրված տոնը` Վարդավառը սահուն կերպով վերածվեց Ծիրանի փառատոնի: Տոնի տեսանյութը տեղադրվել է Ռուսաստանի հայերի միության Facebook-յան էջում։
Կիրակի, հուլիսի 19-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սակայն այս տարի ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը կոչ էր արել զերծ մնալ ամենասիրելի տոներից մեկը՝ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:
Загружается новость ... "Лево"
Մոսկվայի հենց սրտում՝ Տվերսկայա փողոցում, «Արմենիա» խանութի մոտակայքում, անցորդներին հյուրասիրում էին Հայաստանից բերված ամենահամեղ ծիրանը: Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ տոնիակատարության ժամանակ տեղի է ունեցել «Фуд Сити» -ի սեփականատերերի` Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի սիմվոլիկ ջրումը սուրբ ջրով նրանց չար մտքերից և չարագործություններից մաքրելու համար:
Նախօրեին տեղեկություն
հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Շուտով
Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել:-0-