ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մասնագետները պնդում են, որ դիմագծերի անսպասելի անհամաչափությունը կարող է ուղեղի կաթվածի ախտանիշ լինել, հայտնում է
belnovosti.by-ն:
Ուղեղի կաթվածին բնորոշ է նաև խոսքի խանգարումը և դժվարություններ խոսքի արտահայտման ժամանակ, բացի այդ, կարող է դիտվել նաև մարմնի մի մասի թմրածություն:
Ըստ ակադեմիկոսների, ախտանիշերի անհամաչափությունը կարևոր դեր է խաղում: Ընդ որում` դա վերաբերում է մարմնի ցանկացած մասին, սակայն եթե բոլոր հատկանիշները վերաբերում են մարմնի միայն մեկ կողմին, ապա դա ուղեղի կաթված է: -0-