ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Հայաստանին վճարել քաղաքացուն 1.6 մլն եվրո
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը և պարտավորեցրել է հանրապետությանը որպես փոհատուցում Յուրի Վարդանյանին վճարել 1.6 մլն եվրո։
2007 թվականին Բյուզանդի փողոցի բնակիչներ Յուրի Վարդանյանը, արտաշես Վարդանյանը և Շուշանիկ Նանուշյանը հայց են ներկայացրել ՄԻԵԴ առ այն, որ իրենց սեփականությունն օտարվել է պետության օգտին և որպես փոխհատուցում վճարվել է 54 մլն դրամ, մինչդեռ սեփականության շուկայական արժեքը գնահատվել է 276 մլն դրամ։
2016 թվականին ՄԻԵԴ–ը որոշել է, որ 83–ամյա Վարդանյանի իրավունքները խախտվել են, քանի որ նա զրկվել է արդար դատավարության և սեփականության պաշտպանության հնարավորությունից։
Մասնավորապես, նշվել է, որ տվյալ գործով դատավարության ժամանակ Հայաստանի Վճռաբեկ դատարանն Արման Մկրտումյանի նախագահությամբ չի դրսևորել օբյեկտիվ դիրքորոշում` դրանով իսկ խախտելով մարդու` արդար դատավարության իրավունքը։ -0-