ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայպետհիդրոմետ օդերևութաբանության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով գյուղատնտեսներին։
«Հշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ապրիլի 20-ը մեր երկրում ժամանակ առ ժաման դեռևս պահպանվելու են հյուսիսային ցուրտ օդային հոսանքների ներխուժումները, խուրհուրդ ենք տալիս, որ հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօդյա սածիլում չկատարել»,- գրել է նա։
Загружается новость ... "Лево"
Ավելի վաղ Սուրենյանը զգուշացրել էր, որ ապրիլի 8-ին և 9-ին Հայաստանի հովտային և նախալեռնային գոտում ցրտահարության վտանգ կա։-0-