ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում մոտ մեկ ամիս անց կլինի շարժական մամոգրաֆ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Լավ լուրեր Իտալիայից։ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո մեր շարժական մամոգրաֆը վերջապես շարժվեց դեպի Հայաստան։ Քանի որ այն ճանապարհի մի մասը անցնելու է ծովով, այն ամենայն հավանականությամբ Հայաստան կհասնի մոտ մեկ ամսից»,- գրել է նա էջում տեղադրված տեսանյութի նկարագրության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ շարժական մամոգրաֆը Հայաստանում կլինի մարտի վերջին։ Սակայն աշխարհում տիրող իրավիճակի պատճառով այն չի կարողացել տեղ հասնել ամանակին։
Загружается новость ... "Лево"
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարը հայտնել էր, որ շարժական մամոգրաֆի շնրհիվ Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը:
Սքրինինգը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջև ստորագրված «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» դրամաշնորհային Ծրագրի շրջանակներում:-0-