415.29
4.72
387.04
+24
Եղանակը Երևանում
Հայ

«Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով

17:21
14 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քնչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախաքննությամբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի աշխատակցուհին, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020թ. սեպտեմբեր ամսից փաստացի աշխատելով նշված մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, և ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված և իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով և դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, իր պարտականությունները կատարել է թերի, ոչ պատշաճ։

Загружается новость ... "Право"
Մասնավորապես՝ 2020թ. դեկտեմբերի 3-ին, դաստիարակը, չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին հանձնված մանկահասակ երեխաների հանգստացնելուն և պատշաճ կերպով նրանց խնամքն իրականացնելուն, անօգնական վիճակում գտնվող մանկահասակ՝ 2018 թվականին ծնված երեխաներին սպառնացել է դիմել ծնողներին՝ նրանց ծեծի ենթարկելու համար, չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, հրաժարվել է երեխաներին խմելու ջուր տալ և ծեծի է ենթարկել նրանց՝ դիտավորությամբ պատճառելով ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

2020թ. դեկտեմբերի 11-ին մանկապարտեզի դաստիարակչուհին ձերբակալվել է՝ մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու կասկածանքով և ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2020թ. դեկտեմբերի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
08 Հունիսի 2023
Հայաստանը հավակնում է հյուրընկալել կլիմայի հարցերով ՄԱԿ-ի 29-րդ գագաթնաժողովը
Բուլղարիան և ԵՄ-ի անդամ չհանդիսացող Հայաստանը դիմել էին գագաթնաժողովը հյուրընկալելու համար, իսկ Ադրբեջանն իր անունը հյուրընկալող երկրների թեկնածուների ցանկում ավելացրել է այս շաբաթ
19:37
06 Հունիսի 2023
Բանանի կեղևի անսպասելի օգտակար հատկությունները
Բանանը շատ հարուստ է վիտամիններով և հանքային նյութերով, բանանի կեղևն էլ բուժիչ հատկություններ ունի
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ