ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգն ավելացրել են անհպում քարտերի վճարումների առավելագույն չափը` 10.000 ՀՀ դրամից մինչև 20.000 ՀՀ դրամ` առանց PIN կոդի մուտքագրման անհրաժեշտության: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
ՀՀ-ում Արտակարգ դրության պայմաններում ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է իր հաճախորդներին գնումներ կատարել և վճարումներ իրականացնել անկանխիկ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերն աշխատումեն PayPass տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս վճարել քարտով մինչև 20.000 ՀՀ դրամ` ակնթարթորեն, POS տերմինալին մեկ հպումով և առանց PIN կոդի մուտքագրման:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերը հարմար են օգտագործման մեջ և ունեն մի շարք առավելություններ՝
- Բազմարժութային են՝ միաժամանակ ներառում են հաշիվներ 4 հիմնական արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի,
- Բացարձակապես անվտանգ և պաշտպանված` աշխատում են չիպային կրիչներով, այլ ոչ թե ժապավենային. դրանք ավելի դժվար է կեղծել, նաև քարտերը միացված են Secure Code ծառայությանը, որնառցանց գնումների իրականացման պահին պահանջում է հաստատում` SMS հաղորդագրության միջոցով:
Ինչպես նաևՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կարելի է՝
- Ստանալ դրամական փոխանցումներ արտերկրից՝ Կոնտակտային կենտրոն մեկ զանգ կատարելով ու նշելով Ձեր անձնական տվյալները, փոխանցման կոդը և գումարը;
- Կատարել քարտային հաշիվների առցանց համալրում TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով;
- Կատարել քարտային հաշիվների համալրում cash in բանկոմատների միջոցով՝ մեկ գործարքով տարբեր արժողության թղթադրամներ մուտքագրելով:
Mastercard Gold քարտերով կարելի է կանխիկացնել ՎՏԲ խմբի ԱՊՀ երկրների և Վրաստանի բանկոմատներում՝ 0% միջնորդավճարով: Mastercard քարտերը կարելի է օգտագործել աշխարհի ավելիքան 1 մլն բանկոմատներում ևկանխիկ վճարումներ կատարել ավելի քան 32 մլն առևտրի և սպասարկման կետերում:
Մանրամասն տեղեկատվություն Բանկի քարտերի մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ կամ՝ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-