Մասամբ վերսկսվում է մանկապարտեզների աշխատանքը. ո՞ւմ է առաջնահերթություն տրվելու

07.09.2020, 15:31
Մասամբ վերսկսվում է մանկապարտեզների աշխատանքը. ո՞ւմ է առաջնահերթություն տրվելու
Մասամբ վերսկսվում է մանկապարտեզների աշխատանքը. ո՞ւմ է առաջնահերթություն տրվելու

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մասամբ վերսկսվում է նախադպրոցական կրթությունը: Այս մասին Facebook-յան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Գտնվելով «COVID 19» նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման ճանապարհին՝ մասամբ վերսկսում ենք նախադպրոցական կրթությունը:

Загружается новость ... "Лево"

2020 -2021 ուսումնական տարին մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզների դռներն այդ օրվանից բաց կլինեն երեխաների համար»,- նշել է նա:

Որպես իրազեկում՝ քարտուղարը մի քանի մանրամասներ է ներկայացրել մանկապարտեզների աշխատանքի վերաբերյալ.

1. Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:

2. Առաջնահերթությունը տրվելու է

ա/ աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,

բ/ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,

գ/ տվյալ հաստատության աշխատակցի երեխային:

«Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում»,- նշել է Կարապետյանը: 

Հայաստանում սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած, 900-ը` մահվան ելքով:-0-