Մարությանը հումորային հաղորդագրություն է ուղարկել Փաշինյանին

31.07.2020, 14:10
Ուրա՞ գործ: Մենակ աշխատանքն ա մնացել․ Մարությանը հումորային հաղորդագրություն է ուղարկել Փաշինյանին
Մարությանը հումորային հաղորդագրություն է ուղարկել Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետեւյալը.

Загружается новость ... "Лево"
- Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի մի «100 տարվա» աշխատողի հարցնում են՝ հը ի՞նչ կա, ո՞նց են գործերը: Պատասխանում է՝ այ ախպեր, ուրա՞ գործ: Մենակ աշխատանքն ա մնացել:

Հենց էսպես էլ ապրում են, մեր սիրած քաղաքապետարանում: Եվ ոչ միայն»:-0-