ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գիտնականները հայտնել են, թե ինչ կերպ է մարիխուանայի օգտագործումն ազդում ստեղծարար մտածողության վրա։ Ինչպես գրում է
life.ru–ն, այդ թմրանյութն օգտագործողներն ավելի վատ են կարողանում լուծել ստեղծագործական խնդիրները, բայց միաժամանակ ավելի բարձր են գնահատում իրենց հաջողությունները ստեղծարարության հիման վրա։
Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի գիտնական Միքայել Կովալը թեզ է ներկայացրել մարդու մտածողության վրա մարիխուանայի ազդեցության մասին։ Նրա եզրակացությունների համաձայն, ընդունված պատկերացումն այն մասին, որ «խոտը» բարձրացնում է ստեղծարար մտածողությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ այն օգտագործող մարդու մտածելակերպի աղավաղում։
Կովալն այդ փորձը կատարել է 40 կամավորների մասնակցությամբ, ովքեր կես տարվա ընթացքում պարբերաբար օգտագործել են այս թմրամիջոցը։ 20 մասնակիցներից բաղկացած վերահսկիչ խմբին նույն ժամանակվա ընթացքում նույն պարբերականությամբ պլացեբո են տվել։ Կես տարվանից հետո մասնագետն ուսումնասիրել է մարիխուանայի տված էֆեկտը դոֆամինի արտադրման հետ կապված և դրա առաջացրած գործընթացները` «ստեղծարար մտածողությունը», ինչպես նաև սեփական սխալներն ընդունելու ընդունակությունը։
Գիտափորձի արդյունքում թմրամիջոցն օգտագործողների մոտ դոֆամինի արտազատումը շոշափելի նվազել է։ Փոփոխություններն այնքան մեծ էին, որ մշտապես ծխողների մոտ նվազել էր սպոնտան թարթման հաճախականությունը։ Այդն նվազումը դոֆամինի պակասի տիպիկ հատկանիշ է։
Ինչպես պարզվեց, և ստեղծարար մտածողությունը, և սխալներն ընդունելու ընդունակությունը խոտը ծխողների մոտ էականորեն ավելի ցածր էին, քան վերահսկիչ խմբի մոտ։ Թմրամոլների մասնակցությամբ «ուղեղային գրոհները» ցույց տվեցին ամենավատ արդյունքները, քան մարիխուանա չօգտագործածների մասնակցությամբ։
Կովալը եզրակացության եկավ, որ կանեփի հաշվին ստեղծարարության բարելավումը պարզապես լեգենդ է։ -0-