Մահու չափ վտանգավոր. հայրն իր երեխայի համար արտասովոր ճոճանակ է պատրաստել (ՎԻԴԵՈ)

19.05.2020, 12:05
Մահու չափ վտանգավոր խաղ. հայրն իր երեխայի համար արտասովոր ճոճանակ է պատրաստել. ՎԻԴԵՈ
Մահու չափ վտանգավոր. հայրն իր երեխայի համար արտասովոր ճոճանակ է պատրաստել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Օրերս համացանցում հայտնվել է մի ամկահարույց տեսանյութ, որը բազում օգտատերերի վրդովմուքն է առաջացրել, հաղորդում է life.ru-ն:

Загружается новость ... "Лево"

Օգտատեր hidde-30-ը Reddit-ում տեղադրել է տեսանյութ, որը, ենթադրաբար, նկարահանված է Իսպանիայում, և որում երևում է մի սարսափելի պատկեր:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է 7-րդ հարկի պատշգամբում հայրը ձեռագործ ճոճանակի վրա ճոճում իր երեխային: Բայց նա այնքան ուժգնությամբ է դա անում, որ ճոճանակն ամեն անգամ հայտնվում է երկաթե արգելապատնեշից դուրս:

Reddit-ի օգտատերերին վրդովեցրել է անպատասխանատու հոր վարքագիծը:

«Եթե կարանտինի պատճառով այգիները փակ են, ապա դա չի նշանակում, որ պետք է երեխայի կյանքը վտանգի ենթարկել», «Սա անարդարացված ռիսկ է», գրել են օգտատերերը: -0-