Մահացել է լեգենդար մոդելավորող Կարլ Լագերֆելդը
19.02.2019,
16:06
Chanel նորաձևության տան գերմանացի մոդելավորող, ոճաբան, լուսանկարիչ և ստեղծարար տնօրեն Կարլ Լագերֆելդը մահացել է 85 տարեկան հասակում:

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Chanel նորաձևության տան գերմանացի մոդելավորող, ոճաբան, լուսանկարիչ և ստեղծարար տնօրեն Կարլ Լագերֆելդը մահացել է 85 տարեկան հասակում, հայտնում է Le Figaro պարբերականը։
Պարբերականի տվյալներով, նա վատ ինքնազգացողություն է ունեցել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։
Այլ մանրամասներ չեն հաղոդվում։
Հունվարի 22–ին Լագերֆելդը Chanel–ի 2019 թվականի գարուն–ամառ ցուցադրությունից հետո բեմ դուրս չի եկել։ Նրա փոխարեն բեմ է դուրս եկել ապրանքանիշի ստուդիական տնօրեն Վիրժինի Վիարը։ Ավելի ուշ հայտնել էին, որ Լագերֆելդը հոգնած է և խնդրել է Վիարին ողջունել հյուրերին իր փոխարեն, գրում է The Mirror–ը։
Կարլ Լագերֆելդը ծնվել է Համբուրգում բանկային ապահովված ծառայող Օտտո Լագերֆելդի ընտանիքում։ 1952 թվականին նա տեղափոխվել է Փարիզ և 22 տարի անց հիմնել հագուստի սեփական շարքը` Karl Lagerfeld Impression։ Ինը տարի անց` 1983 թվականին, նա դարձել է Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրեն։ -0-