Մահացել է Միխայիլ Բաղդասարովը

21.08.2020, 23:58
Մոսկվայում մահացել է հայտնի հայ գործարար, «Արմավիա» ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը
Մահացել է Միխայիլ Բաղդասարովը

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Մոսկվայում մահացել է հայտնի հայ գործարար, «Արմավիա» ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Այս մասին հայտնում են հայկական ԶԼՄ-ները և «Նովոստի-Արմենիա» գործակալության աղբյուրները:

Բաղդասարովը 61 տարեկան էր: 

Բաղդասարովը նավթամթերքների մատակարարմամբ զբաղվող «Mika Limited» ընկերության սեփականատերն էր: Նախկինում նրան պատկանում էր նաև «Արմավիա» ավիաընկերությանը, որը որոշում կայացրեց դադարեցնել թռիչքները 2013 թվականի ապրիլի 1-ից և սնանկության վարույթ սկսել: –0–