Lifting և սպիտակեցում. հիանալի դիմակ դեմքի համար

29.08.2020, 14:58
Lifting և սպիտակեցում. հիանալի դիմակ դեմքի համար
Lifting և սպիտակեցում. հիանալի դիմակ դեմքի համար
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այս արդյունավետ դիմակը կօգնի բացել մաշկի գույնը`մաքրելով և միաժամանակ ձգելով այն։

Խաղողը հայտնի հակաօքսիդանտ է, որը պարունակում է բնական բաղադրիչ` պիկնոգենոլ։ Այն մաքրում է մաշկը, ձգում և հավասարեցնում է երանգը։ Ցորենի ալյուրը պարունակում է Е վիտամին, կերակրի սոդան օգնում է պայքարել կորյակների, պզուկներից առաջացած սպիների, տարիքային ու արևային բծերի, պեպենների և բարակ կնճիռների, հոգնած մաշկի դեմ, գրում է fithacker.ru–ն։

Բաղադրիչներ

1 թեյի գդալ կերակրի սոդա

1 թեյի գդալ ցորենի ալյուր

Խաղողի միջուկ (3-4 հատիկ)

Պատրաստման եղանակը

Հարկավոր է տրորել խաղողը, ավելացնել ցորենի ալյուրն ու կերակրի սոդան։ Ստացված զանգվածը քսել դեմքին`խուսափելով աչքերի հատվածից և թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով։–0–