ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Այսօր հայ գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի և ֆիլիպինուհի Արիանա Կաոիլիի հարսանեկան արարողությունն է։
Հարսանեկան խնջույքը կազմակերպվել է Radisson Blue ռեստորանային համալիրում:
«Ճամփորդ» ամսագրի Facebook-ի էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ Արոնյանի հարսնացուն հյուրերին է ներկայացնում ավանդական «հարսի պարը»:
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, զույգի պսակադրության արարողությունը կայացել է Սաղմոսավանքում, իսկ կնքահայրը ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է։ -0-