ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հոլիվուդյան դերասան, «Տիտանիկի» աստղ Լեոնարդո ԴիԿապրիոն փրկել է նավից դուրս ընկած տղամարդուն, ով 11 ժամ ջրում էր անցկացրել, հաղորդում է The Sun-ը:
Դեպքը կատարվել է դեկտեմբերի 30-ին, երբ դերասանը իր 22-ամյա ընկերուհի Կամիլա Մորոնեի հետ մեկնել էր Սեն Բարտելեմի կղզի հանգստանալու:
Զբոսանավի նավապետը դերասանին տեղեկացրել է կրուիզային նավից դուրս հայտնված Ֆրանսիայի 24-ամյա քաղաքացու մասին: ԴիԿապրիոն համաձայնել է փոխել զբոսանավի ուղղությունն և մեկնել կորած տղամարդուն որոնելու:
Նավապետը նույնպես նշել է, որ տղամարդու փրկությունը նման է կրկնակի լոտո շահելուն:-0-