441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ

21:02
26 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին, բայց ոչ ոք չհարցրեց պատճառը, թե ինչու է նա անցել կարմիր գորգով` գրիպով հիվանդ լինելով այդ պահին, գրում է «Լոս Անջելես Թայմս»–ը («LA Times»)։

Քարդաշյան ընտանիքի հրաշալի փրկությունը

Ինչպես նշում է պարբերականը, «Խոստումը» ֆիլմն առաջին խոշորբյուջետային ֆիլմն է, որը պատմում է Հայոց ցեղասպանության վայրագությունների մասին, իսկ այդ թեման մոտ է Քարդաշյան ընտանիքին։

Դեռ մանկուց նա լսել է այն պատմությունը, թե ինչպես են նրա նախապապերը խուսափել մահից շնորհիվ մի նամակի, որում ասվում էր. «Այստեղ բոլորը սպանվելու են։ Փախեք Լոս Անջելես, Կալիֆոռնիա»։

Քարդաշյանները հավատացել են նամակը բերողին և լքել են հայրենիքը` կտրել–անցնելով ավելի քան 7 հազար մղոն դեպի Կալիֆոռնիա 1914 թվականին։

Քիմի ներդրումը ֆիլմի առաջխաղացման գործում

Թեև պարբերականը հիշեցնում է, որ բազմաթիվ հայտնի դեմքեր մասնակցել են ֆիլմի փրոմոարշավին, սակայն Քարդաշյանը Twitter-ի իր 5.1 մլն հետևորդներով մնում է խոշորագույն մարքեթինգային ակտիվը։ Նա արդեն չորս անգամ ֆիլմի մասին գրառումներ է կատարել այդ սոցցանցում։

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղը նաև իր էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին հոդվածներ ամերիկյան մամուլից` կոչ անելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային արտասանել «ցեղասպանություն» բառը։

Հպարտություն հայ լինելու համար

«Քանի որ ես մեծացել եմ Բեվերլի Հիլզում, մենք երբեք չենք լսել այլ հայերի մասին։ Ամեն անգամ մարդիկ հարցնում էին մեզ մեր ազգային պատկանելիության մասին։ Ես շատ հպարտ էի»,– հիշում է Քարդաշյանը։

Նրա խոսքով, հայրը նրան սովորեցնում էր, որ «ընտանիքն ամեն ինչ է» և պահանջում էր հիշել արմատների մասին։

Պարբերականը հիշեցնում է, որ Քարդաշյանն առաջին անգամ պատմական հայրենիք է այցելել 2015 թվականին։ Թեև Հայաստանում բարեկամներ չունի, իր այցի ժամանակ նա հանդիպել է շատ մարդկանց, ովքեր ճանաչում էին նրա ընտանիքը։

Հեռուստաաստղը կարծում է, որ հայկական համայնքի ամենամեծ ցանկությունը լսելի լինելն է, այդ իսկ պատճառով նա ամբողջ ընտանիքին կտանի «Խոստումը» դիտելու։

«Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մարդիկ պարզապես իմանան, թե ինչ է կատարվել։ Դա կարող է կատարվել յուրաքանչյուրի հետ, և մենք ընտրություն չունենք։ Բայց երբ կատարվածը չեն ընդունում, դու սկսում ես վախենալ, որ դա կկրկնվի։ Դա սարսափելի է»,– կարծում է Քարդաշյանը։

Ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 21–ին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար