ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Կոֆեինն առաջացնում է պտղի չափսերի կրճատում հղիների մոտ, հայտնում է
Lenta.ru-ն՝ հղում անելով American Journal of Clinical Nutrition-ին։
Գիտնականները հետազոտել են 941 մայրերի և նրանց երեխաների տվյալները։ Նրանք հայտնաբերել են, որ հղիների գրեթե կեսի ՝ 48 տոկոսի մոտ, կոֆեինի հիմնական աղբյուրն եղել է թեյը, իսկ մեկ երրորդը՝ 38 տոկոսը, օգտագործում էին սուրճ։
Արդյունքում գիտնականները հայտնաբերել են, որ առաջին եռամսյակում օրական կոֆեինի ավելորդ ամեն միլիգրամի օգտագործելուց պտղի քաշը փոքրանում էր 72 գրամով։ Փոքրանում էր նաև գլխի չափսերը, կրճատվում էր գեստացիոն տարիքը։
Շատ կոֆեին օգտագործած մայրերի նորածինները կշռել են 170 գրամով ավելի պակաս, քան նրանց նորածինները, ովքեր շատ քիչ էին օգտագործել սուրճ և թեյ։ Բացի այդ, շատ կոֆեին օգտագործած կանայք ավելի հաճախ էին դժվարություն էր ունենում ծննդաբերության ժամանակ։
Գիտնականները նշել են, որ նորմայի սահմաններում է օգտագործել օրական 200 մլ կոֆեին։ Նշվում է, որ անգամ ամենափոքր չափաբաժինն ազդում է պտղի վրա։-0-