ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ամուսնու` Քանյե Ուեսթի հետ հայտնել են Yeezy ապրանքանիշի մանկական հագուստի առաջին հավաքածուի թողարկման մասին։
Ինչպես գրում է
lenta.ru–ն` հղում անելով Harper's Bazaar–ին, հագուստը փորձել է նրանց դուստր Նորթը։ Նա ֆոտոխցիկների առջև ներկայացել է փայլանախշերով դեղին զգեստով, որի վրայից կաշվե վերարկու է հագել, ինչպես «մեծահասակների» վերջին հավաքածուում։
Թե հագուստի ինչ պարագաներ կներառվեն շարքում, առայժմ հայտնի է։ Ծանուցման օրը չի հայտարարվել։
2015 թվականին Ուեսթը սկսել է դիզայների կարիերան` գործակցելով adidas Originals–ի հետ։ Նա արդեն թողարկել է հագուստի և կոշիկների մի քանի հավաքածու։ Վերջինը ներկայացվել էր Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում նախորդ տարվա փետրվարին։ Ուեսթի կոշիկների և հագուստի շարքը թողարկվում է սահմանափակ քանակությամբ։
Հունվարի սկզբին Քարդաշյանը ներկայացրել է Yeezy հավաքածուի մի քանի նորույթ։ Խոսքն կապիչներով ավազագույն բոտիլիոնների և Calabasas գրառմամբ սպորտային տաբատի մասին է։ Վերջինիս վրա երեք զոլեր կան, որոնք հիշեցնում են adidas–ի ավանդական խորհրդանիշը։ -0-