438.87
4.39
404.41
-6
Եղանակը Երևանում
Հայ

Քիմ Քարդաշյանը յուրացրել է փարիզյան դասը

11:05
04 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռեալիթի շոուի ամերիկացի աստղ Քիմ Քարդաշյանը դաս է «քաղել» Փարիզում կատարված կողոպուտից։ Ֆոտոմոդելը հինգշաբթի իր քրոջ` Քենդալ Ջենների ծննդյան օրվան եկել էր առանց զարդեղենի, բայց երեք թիկնապահների ուղեկցությամբ։

Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, հաղորդել է հայտնի մարդկանց մասին գաղտնի տեղեկության ոլորտում մասնագւտացող TMZ լրատվական պորտալը։
Ջեներն իր 21–ամյակը նշում էր Լոս Անջելեսի «Դիլայլա» ակումբում։

Տոնակատարությանը հրավիրված են եղել միայն Քարդաշյան ընտանիքի անդամները և ամենամտերիմ ընկերների նեղ շրջանակը։ Քիմի անվտանգությունն ապահովում էին երեք թիկնապահները, որոնց աշխատանքի ամեն ժամն արժեր 100 դոլար։

TMZ–ի տվյալներով, ընտանիքի անդամները նույնպես թիկնապահներ էին վարձել, որոնք թվով գերազանցում էին հյուրերին։ Ինքը` Քիմը, այնքանով չէր ցանկանում երևալ ծննդյան հանդիսությանը, որ ոչ մի անգամ չի հայտնվել «Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի նկարահանումների համար տեղադրված տեսախցիկների օբյեկտիվում։

Փարիզի սենսացիոն կողոպուտից հետո փարիզյան Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրեն Կառլ Լագերֆելդը խորհուրդ էր տվել Քիմին կամ այլևս ի ցույց չդնել սեփական զարդեղենը (Քարդաշյանի Instagram–ում բազմաթիվ լուսանկարներ կան թանկարժեք զարդեղենով), կամ հուսալի անվտանգության համակարգով հյուրանոցներ ընտրել։

ԱՄՆ վերադառնալուց հետո ֆոտոմոդելն անհապաղ շուրջ քսան թիկնապահ է վարձել։

Հոկտեմբերի լույս գիշերը ոստկանական հագուստով և դիմակներով մի քանի տղամարդիկ ներխուժել են Փարիզում Քարդաշյանի հյուրանոցային համարը։ Նրանք 35–ամյա ֆոտոմոդելից զենքի սպառնալիքով իրենց հետ տարել են ամբողջ զարդեղենը, բայց Քարդաշյանի առողջությանը վնաս չեն հասցրել։

Որոշ տվյալներով, գողոնի ընդհանուր արժեքը մոտենում է 10 միլիոն դոլարի։ Այսպես, CNN հեռուստաընկերության տվյալներով, Քարդաշյանի միայն մեկ մատանին գնահատվում է մոտ 4 մլն դոլար, այն, իբր, նույնքան գումարի էլ ապահովագրված էր։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում