ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուսատաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանը հայտարարել է շտկող ներքնազգեստի առաջին հավաքածուի թողարկման մասին, գրում է
Wonder ամսագիրը։
Ներքնազգեստի շարքը կոչվում է Kimono Solutionwear։
Շարքում կարելի է գտնել մի քանի տարբեր մոդելներ, որոնք հարմար են զգեստի կամ բացվածքով կիսաշրջազգեստի տակ կրելու համար։
«Ես միշտ ստիպված եմ եղել ինքնուրույն պատրաստել շտկող ներքնազգեստ, որ ստեղծեմ սեփական ոճը։ Նաև երկար ժամանակ չէի կարողանում գտնել ներքնազգեստ, որը հարմար կլիներ ինձ մաշկի գույնով, այդ պատճառով էլ խնդրի լուծում էի փնտրում»,– պատմում է Քարդաշյանը։
Kimono Solutionwear ապրանքանիշի պաշտոնական կայքն արդեն գործարկվել է, բայց հավաքածուի վաճառքի մեկնարկի տեղեկությունն առայժմ գաղտնի է պահվում։ Սակայն հայտնի է, որ բոլոր իրերը կներկայացվեն ինը երանգներով և XXS–ից 4XL չափերով։ -0-