ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը հայտարարել է, որ լրջագույնս դիտարկում է 2024 թվականի ԱՄՆ–ի նախագահական ընտրություններին մասնակցելու հավանականությունը։ Այս մասին նա ասել է Չիկագոյի ռադիոյին տված հարցազրույցում, հայտնում է
gazeta.ru–ն` հղում անելով Fox News–ին։
«Այո, դա կարող է 100 տոկոսով կատարվել 2024 թվականին»,– ասել է երաժիշտը։
Ուեսթը, ով Դոնալդ Թրամփի վառ համախոհներից է, նշել է, որ չի պատրաստվում «փորձել» զբաղեցնել պետության ղեկավարի աթոռը, այլ կանի դա հաստատ, եթե մասնակցության որոշում կայացնի։
Նախագահության ծրագրերի մասին առաջին անգամ Ուեսթը հայտնել էր 2015 թվականին։ Այն ժամանակ ռեփերը հավաստիացրել էր, որ կմասնակցի 2020 թվականի ընտրություններին։ -0-