ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ աստղ և մոդել Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում հայտնել է, որ հրաժարվել է կենդանիների մորթուց` հօգուտ արհեստական անալոգների:
Նա գրել է, որ փոխարինել է իր բոլոր մորթե մուշտակներն արհեստականներով` հրապարակմանն ամրացնելվ իր հնգամյա դստեր` Նորթի լուսանկարը, որում աղջնակը տեսախցիկի առջև է մայրիկի սպիտակ մուշտակով և սև կեպիով` կրկնօրինակելով Քարդաշյանի կերպարներից մեկը:
«Հիշեք, թե երբ եմ սա կրել: Նա նույն կերպարն է ընտրել, ինչը որ ես մի ժամանակ, բայց ահա ձեզ հետաքրքիր մի փաստ` ես փոխարինել եմ բոլոր իմ սիրած մուշտակներն արհեստական մորթիով», — գրել է աստղը:
Օգտատերերից ՊԵՏԱ-ն շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին գիտակցված ընտրության համար` «Շնորհակալություն ձեզ այսպիսի փոփոխությունների համար: Դա թույլ կտա խնայել կենդանիներին և ցույց տալ աշխարհին, որ ապագան #FurFree-ինն է»:
Բացի այդ, Քարդաշյանի խոսքով, իր պատրաստած բոլոր կերակրատեսակները չեն պարունակում կենդանական ծագման մթերքներ:
Instagram-ում նա հրապարակել է իր պատրաստած ուտելիքի լուսանկարներ, ինչպես նաև սմուզի, քաղցր կարտոֆիլ և ավոկադո և ավելացրել է` «Երբ տանն եմ, ամեն ինչ բուսական հիմքով եմ ուտում»: