Խմե՞լ, թե՞ չխմել. փորձագետները կարծում են, որ ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի

21.09.2019, 15:48
Մասնագետը պատմել է ՏԱՍՍ–ին, որ առողջության համար ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի։
Խմե՞լ, թե՞ չխմել. փորձագետները կարծում են, որ ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կանխարգելիչ բժշկության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի տնօրեն, ՌԴ առողջապահության նախարարության թերապիայի և ընդհանուր պրակտիկայի գլխավոր արտահաստիքային մասնագետ Օկսանա Դրապկինան պատմել է ՏԱՍՍ–ին, որ առողջության համար ալկոհոլի անվտանգ չափաբաժին գոյություն չունի։

Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով Առողջապահության նախարարության փորձագետների մեկնաբանություններին, հայտնել են, որ տղամարդկանց համար մոտ 900 մլ գարեջուրը և կանանց համար 200 մլ գինին այդքան էլ չի ազդում մարդու առողջության վրա։

Նշվել է, որ խոսքն առավելագույնս երեք ստանդարտ չափաբաժինների մասին է տղամարդկանց, և երկուսի մասին` կանանց համար։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ալկոհոլի անվտանգ չափաբաժին չկա»,– ասում է Դրապկինան։ Նա կոչ է արել չհավատալ այդպիսի հրապարակումների և հայտարարել է, որ ավելի լավ է ընդհանրապես չխմել։

Փորձագետի խոսքով, 10 գրամ մաքուր սպիրտի ստանդարտ չափաբաժինը, որի հիման վրա խորհուրդներ են տրվել, գոյություն ունի խմիչքների թնդությունը համեմատելու, այլ ոչ թե խմելու նորմերը որոշելու համար։ -0-