«Խելացի բալիկ եմ ուզում». ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում

04.01.2019, 17:55
Բոլոր մայրիկները գիտեն, թե որքան կարևոր է ճիշտ սնվել հղիության ժամանակ։
«Խելացի բալիկ եմ ուզում». ինչպե՞ս սնվել հղիության ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Բոլոր մայրիկները գիտեն, թե որքան կարևոր է ճիշտ սնվել հղիության ժամանակ։ Օգտակար սննդամթերք օգտագործելու դեպքում փոքրիկը կծնվի առողջ և ամուր։ Իսկ ի՞նչ է պետք ուտել խելացի փոքրիկ ունենալու համար։

Պետք է նշել, որ պտղի գլխուղեղի զարգացման վրա դրական է ազդում խոլին սննդարար նյութը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում խոլինը, գրում է mama-likes.ru–ն։

Խոլինի օգտակար հատկություններն առաջին անգամ բացահայտվել են կրծողների վրա կատարված ուսումնասիրությունների ժամանակ։ Սերունդ սպասող կրծողների մի խմբին տվել են խոլին պարունակող սնունդ։ Մյուս խումբը նման սնունդ չի ստացել։ Արդյունքում, առաջին խմբի կրծողների սերունդը դրսևորել է ավելի լավ կոգնիտիվ ֆունկցիաներ, քան երկրորդ խմբի կրծողներինը։ Զարմացած գիտնականները նմանատիպ գիտափորձ են անցկացրել նաև 30 հղի կանանց շրջանում։ Արդյունքում «խոլինային» սնունդ օգտագործած հղիների երեխաները դրսևորել են լավագույն մտավոր ունակությունները։ Դրանք հաստատվել են ինտելեկտուալ թեստերի միջոցով, որոնք երեխաներն անցել են 3,6 և 12 ամսականում։

Загружается новость ... "Лево"

Եվ այսպես, ի՞նչ է պետք ուտել խելացի և ընդունակ փոքրիկ լույս աշխարհ բերելու համար։

Նախաճաշ

Հաճելի նորություն բոլոր ապագա մայրիկների համար. դասական անգլիական նախաճաշն օգտակար է փոքրիկին, քանի որ ձուն և բեկոնը պարունակում է մեծ քանակի խոլին։

Ճաշ

Շաբաթը 2–3 անգամ հարկավոր է պատրաստել ճաշատեսակներ հավից, լյարդից, ձուկից, բրոկոլիից, սպանախից, լոբիից և ոսպից։ Այս մթերքները ոչ միայն հարուստ են խոլինով, այլև առանձնանում են ցածր կալորիականությամբ։

Ընթրիք

Ընթրիքի համար կարելի է պատրաստել դեսերտ` կաթնաշոռից, ակացիայի մեղրից և մանրացված հնդկական ընկույզից։ Այս մթերքները մեծ քանակի խոլին են պարունակում։ –0–