ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալության ղեկավարության որոշմամբ, խաչապուրիին «շնորհվել է երկրի մշակութային ոչ նյութական հուշարձանի կարգավիճակ»:
«Խաչապուրին վրացական խոհանոցի կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է, երկրի խոհարարական մշակույթի այցեքարտը և վրացական սննդակարգի ու ավանդույթների հիմնական մասը: Խաչապուրիին մշակութային ոչ նյութական հուշարձանի կարգավիճակի շնորհումը կարելի է համարել դրա պաշտպանության մեխանիզմ»,- ասել են գերատեսչությունում, հաղորդում է
ՏԱՍՍը:
Ավելին, հունվարի սկզբին խաչապուրին գլխավորել է TasteAtlas.com խոհարարական կայքի կազմած վարկանիշի` աշխարհի լավագույն 100-յակը:
Այսօրվա դրությամբ գոյություն ունի խաչապուրիի ավելի քան 500 տեսակ: Ամենահայտնին իմերեթականն է, մեգրելականը և աչառուլի-խաչապուրին: -0-