Կարևոր. Մկրտիչ Արզումանյանը կոչով դիմել է ընկերներին (ՖՈՏՈ)
19.07.2020,
13:57
Կարևոր. Մկրտիչ Արզումանյանը կոչով դիմել է ընկերներին. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը Instagram-յան էջում նոր լուսանկար է հրապարակել և կոչով դիմել իր ընկերներին` հորդորելով թվային հարթակներում ևս «պահել դիրքերը»:
«Կարևոր: Պահենք մեր դիրքերը նաև թվային հարթակներում։ Twitter-ը մեծ սոց. հարթակ է, որը Հայաստանում շատ քիչ է օգտագործվում, ի տարբերություն թշնամու` կիբեռԲառանների։ Կոչ եմ անում ընկերներիս, ովքեր լավ են տիրապետում անգլերեն/ռուսերեն լեզուներին, բացել կամ ակտիվացնել Twitter հաշիվներ և տարածել Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին ինֆորմացիան անգլերեն և ռուսերեն լեզունեով նշելով հետևյալ հեշթեգերը #Armenia #Azerbaijan #StopAggressions #StopAzerbaijan #StopAliyev»,- նշել է Արզումանյանը: -0-