24-ժամյա ջրանջատում է սպասվում Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վթարային ջրանջատում է սպասվում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դեկտեմբերի 15-ից 16-ը։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Քանաքեռ 2-րդ փողոց 38/2 հասցեի վթարով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 10:00-ը կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ 14-րդ փողոցի բազմաբնակարան շենքերն իրենց կոտորակներով և սեփական տնատիրություններով, Քանաքեռ 15-րդ փողոցի սեփական տնատիրությունները, Թբիլիսյան խճուղի 1, 2 շենքները, Թբիլիսյան նրբանցք 2-10 զույգ համարները, Թբիլիսյան նրբանցք սեփական տնատիրությունները, Շամպայն-Գինիների գործարանները, Գազի լիցքավրման կայանը, «Էլնոր» կարագի գործարանը, Թբիլիսյան խճուղու իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-