Իսպանացի դիետոլոգները նշել են այն մթերքները, որոնք պետք է բացառել սննդակարգից

27.10.2019, 13:59
Իսպանացի դիետոլոգները պատմել են La Vanguardia պարբերականին, որ գոյություն ունեն մթերքներ, որոնցից պետք է մեկ ընդմիշտ հրաժարվել
Իսպանացի դիետոլոգները նշել են այն մթերքները, որոնք պետք է բացառել սննդակարգից
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանացի դիետոլոգները պատմել են La Vanguardia պարբերականին, որ գոյություն ունեն մթերքներ, որոնցից պետք է մեկ ընդմիշտ հրաժարվել, քանի որ դրանք անդառնալի վնաս են հասցնում օրգանիզմին, հաղորդում է aif.ru-ն:

Ռաֆինացված ալյուրի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացմանը և անկումների, ինչը նպաստում է դիաբետի զարգացմանը: Նման ալյուրից պետք է հրաժարվել և սկսել օգտագործել հացահատիկային ալյուր:

Փորձագետները կոչ ենարել նաև հրաժարվել երշիկեղենից, քանի որ դրանց «մի մասը բաղկացած է հավելանյութերից, օսլայից և այլ նյութերից»:

Սև ցուցակում է ներգրավվել նաև յուղազերծ կաթնամթերքը, որը պարունակում են շաքար և պակաս սննդարար են:

Բացի այդ, մենյուից պետք է բացառել թխվածքը, ալկոհոլը, վերամշակված միսը և կիսաֆաբրիկատներ, որոնց պիտակի վրա կա «ցածր կալորիականություն» և «առանց շաքարի» գրառումներ: -0-