411.87
4.03
387.24
+15
Եղանակը Երևանում
Հայ

Իսկական հերոս. Լուգայում հայ տղամարդը փրկել է փոքրիկ աղջկան բոցավառվող բնակարանից

11:02
13 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Լուգա քաղաքում Ալեքսանդր Վարդանյանը փրկել է փոքրիկ աղջկան հրդեհի ժամանակ։

Ինչպես հաղորդում է «Լենինգրադի մարզային հեռուստաընկերություն» կայքը, նախորդ կիրակի` փետրվարի 10–ին, ժամը 13։03–ին Լուգայի հրշեջներն ահազանգ են ստացել 5 հարկանի շենքի առաջին հարկի բնակարանում բռնկված հրդեհի մասին։

Տեղական ընկերության աշխատակից Ալեքսանդր Վարդանյանն այդ ժամանակ վերանորոգելիս է եղել շենքի տանիքը։ Զգալով ծխի հոտը` նա իջել և տեսել է, թե ինչպես են բնակարաններից մեկի դռան արանքից դուրս պրծնում ծխի քուլաներ։ Մինչև հարևանները կանչել են հրշեջներին և շտապօգնության աշխատակիցներին, Ալեքսանդրը սպասել է բնակարանի տարեց տիրոջը, ով բացել է դուռը։

Իմանալով, որ բնակարանում փոքրիկ երեխաներ կան` Ալեքսանդրը շտապել է ներս` չսպասելով հրշեջներին։ Վտանգելով սեփական կյանքը` տղամարդը ծխի միջով ներխուժել է սենյակ, շոշափելով գտել փոքրիկ աղջկա ձեռքը, ով այդ ժամանակ անգիտակից վիճակում ընկած է եղել հատակին, ինչից հետո զգուշորեն դուրս է հանել երեխային փողոց։

Սենյակում մնացած տղային փրկել են դեպքի վայր ժամանած հրշեջները։ Երեխաները ծանր վիճակում հոսպիտալացվել են։

Հերոսի պատմությունն ականատեսները հրապարակել են ВКонтакте սոցցանցի «Լուգան իմ քաղաքն է» խմբում։ Նորությունն արժանացել է հպարտության և երախտագիտության խոսքերի Լուգայի բնակիչների կողմից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով