Իրանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակի արդյունքում 6-ամյա երեխա է վիրավորվել (ՖՈՏՈ)

01.10.2020, 18:36
Արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը․ ՖՈՏՈ
Իրանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կրակի արդյունքում 6-ամյա երեխա է վիրավորվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Իրանի Խոդաֆարինի գավառապետը հայտնել է, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համազարկի հետևանքով Փարվիզխանլու գյուղում վիրավորվել է 6 տարեկան երեխա։ Այս մասին ասվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։

Загружается новость ... "Лево"
«Արկն ընկել է բնակելի տան վրա։ Գյուղի տեղակայման վայրը ցույց է տալիս, որ հարվածել է Ադրբեջանի զինուժը։ Փարվիսխանլուն գտնվում է Արցախի պաշտպանության բանակի ուժերի թիկունքում՝ Արցախ-Իրան սահմանին՝ Ադրբեջանի զինուժի տեղակայման վայրից և Ադրբեջանի սահմանից շուրջ 10-12 կմ հեռավորության վրա»,- ասվում է գրառման մեջ։