524.89
7.4
476.57
+14
Եղանակը Երևանում
Հայ

ԻՊ գրոհայինները 250 կանանց են գնդակահարել սեքս–ծառա դառնալուց հրաժարվելու համար

21:03
20 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների 250 կանանց են գնդակահարել Մոսուլում սեքս–ծառայություններ մատուցելուց հրաժարվելու համար, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով The Daily Mail–ին։

Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչ Սաիդ Մամուզինիի տվյալներով, կանանց և աղջիկներին պարտադրել են ժամանակավորապես ամուսնանալ իսլամիստների հետ, այսինքն, ըստ էության, նրանց հարճերը դառնալ։ «Սեքս ջիհադին» մասնակցելուց հրաժարվածներին գնդակահարել են, երբեմն ընտանիքների հետ։

Քրդական ինքնավարության մեկ այլ ներկայացուցիչ ասել է, որ Մոսուլում կանանց արգելված է մենակ տնից դուրս գալ, հայտնվել հասարակական վայրերում բաց դեմքով և առանց գլխաշորի, ինչպես նաև ինքնուրույն ամուսին ընտրել։

«Սեքս ջիհադ» հասկացությունը հայտնվել է 2013 թվականին։ Այն ժամանակ Սաուդյան Արաբիայի վահաբիթ քարոզիչ Մուհամադ ալ Արիֆին կոչ է արել սունի կանանց ժամանել Սիրիա «աշխարհազորայիններին Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարում օգնելու» համար` սեռական ծառայություններ մատուցելով մարտիկներին։

Արիֆին նշում էր, որ «սեքս կամավորությունը մահմեդական կանանց դրախտում տեղ կապահովի»։ ԻՊ գրոհայինների մոտ տարբեր մայրցամաքներից կամավոր հարյուրավոր սուննի կանայք են մեկնել։ Իսլամիստները միաժամանակ գերի են վերցնում քրիստոնյա և եզդի կանանց` ստիպելով նրանց ինտիմ կապի մեջ մտնել ծայրահեղականների հետ։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:25
15 Հոկտեմբերի 2019
«Գյումրիի էֆեկտը» Հայաստանի բոլոր քաղաքներում. Վանաձորը շքեղ նվեր է ստացել (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է բոլորին միասին տոնել Վանաձորի օրը:
12:52
15 Հոկտեմբերի 2019
Բա որ այս ձմեռն էլ տաք լինի՞. Գագիկ Սուրենյանը հռետորական հարց է տալիս
Օդի ջերմաստիճանը 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
21:00
14 Հոկտեմբերի 2019
Քանյե Ուեսթը քրիստոնյա է դարձել
Քանյե Ուեսթը հայտնել է, որ քրիստոնեություն է ընդունել
17:15
14 Հոկտեմբերի 2019
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ միակողմանի կերպով լուծարել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը:
12:51
14 Հոկտեմբերի 2019
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
11:38
14 Հոկտեմբերի 2019
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ (ՎԻԴԵՈ)
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ:
21:15
13 Հոկտեմբերի 2019
Դարչինով սուրճի 2 անսպասելի և չափազանց օգտակար հատկությունները
Օրական խորհուրդ է տրվում օգտագործել մեկ գրամ դարչին:
19:29
13 Հոկտեմբերի 2019
Խոլեստերին` բարեկա՞մ, թե՞ թշնամի
Տարածված կարծիքին ի հակառակ` խոլեստերինը բոլորովին էլ տոքսին չէ, և ոչ էլ վնասակար նյութ:
16:47
13 Հոկտեմբերի 2019
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել:
13:59
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում այնքան ոգեշնչող հանդիպումներ են եղել. Քարդաշյանը պատմել է նախագահի հետ ունեցած հանդիպման մասին (ՖՈՏՈ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է տպավորություններով կիսվել Հայաստան կատարած այցի մասին:
21:15
12 Հոկտեմբերի 2019
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են:
19:47
12 Հոկտեմբերի 2019
Արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում
Ներկայացնում ենք արդյունավետ դիետա. – 5 կգ 5 օրում։