420.04
4.18
391.46
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես խուսափել ամառային սննդային թունավորումներից

21:03
08 Հունիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սննդային թունավորումը սուր հիվանդություն է, որը սովորաբար ուղեկցվում է օրգանիզմում սննդամթերքի հետ հայտնված տարբեր միկրոօրգանիզմների, ամենից հաճախ` մանրէների հետևանքով մարսողության խանգարմամբ։ Այդ խնդիրն արդիական է դառնում հատկապես ամռանը, երբ մթերքի պատրաստման և պահպանման պայմանների խախտման հետևանքով դրանք արագ են փչանում, ինչը դառնում է աղիքային խանգարումների պատճառ։

Թե ինչպես խուսափել դրանից, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարությանը կից առողջապահության պետական տեսչության հիգիենայի բաժնի վարիչ Մարգարիտա Բաբայանը։

Ըստ նրա, թունավորումների մեծ մասի պատճառը ոսկեգույն ստաֆիլոկոկի և աղիքային ցուպիկի բազմացումն է սննդամթերքում։ Թունավորումներն ամենից հաճախ առաջանում են ժամկետանց մթերքի, ինչպես նաև սխալ պայմաններում կամ սանիտարական նորմերի խախտումներով պատրաստված մթերքի օգտագործումից։

Այս տարվա առաջին հինգ ամիսներին արդեն գրանցվել են բոտուլիզմի դեպքոր, սնկային թունավորումներ, ինչպես նաև ստաֆիլոկոկային սննդային թունավորումներ։

Ամառ` պիկնիկներ և... թունավորումներ

Մասնագետը խորհուրդ է տալիս բնության գրկում հանգստի բոլոր սիրահարներին վերցնել սառնարան–պայուսակ` մթերքը պահելու համար։

Բացի այդ, նա խորհուրդ չի տալիս պահել պատրաստված խորովածը մի քանի օր։ Ցանկալի չէ նաև լվանալ ձեռքերը գետում, և, առավել ևս, այդ ջրում լվանալ մրգերը, բանջարեղենը և ամանեղենը։ Խորհուրդ չի տրվում նաև ուտելիքի հետ խմել քաղցր գազավորված ըմպելիքներ, քանի որ դա կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման։

Ամեն դեպքում, ինչպես նշեց փորձագետը, կարելի է հանգստի վերցնել կաթնաթթվային մթերք` մածուն և հանքային ջուր, բայց այդ ամենը պետք է պահվի սառնարան–պայուսակում։

Սունկ` օգու՞տ, թե՞ վնաս

Թունավորման պատճառ հաճախ կարող է դառնալ հավաքած սունկը, որից կերակուր է պատրաստվել։ Առավել հաճախ թունավորվում են այն սնկերից, որոնք արտաքին տեսքով նման են ոչ թունավոր սնկերի, բայց դրանք թունավոր են։

Բաբայանը զգուշացնում է, որ ամենից հաճախ սնկային թունավորումներից տուժում են երեխաները։
Նրանք հաճախ են գնում անտառ` սունկ հավաքելու, պատրաստում են խարույկի վրա, ուտում են և թունավորվում։ Այդ իսկ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս ծնողներին թույլ չտալ երեխաներին օգտագործել սունկը սննդի մեջ` առանց մեծահասակների իրազեկության։

Եթե, այնուամենայնիվ, թունավորվել եք

Փորձագետը խորհուրդ չի տալիս զբաղվել ինքնաբուժությամբ` սունկ ուտելուց հետո սրտխառնոցի կամ փսխման դռպքում անհրաժեշտ է միանգամից դիմել բժիշկի։

Загружается новость ... "Право"

Իսկ ստաֆիլիկոկային թունավորման, սալմոնելյոզի և դիզենտերեայի դեպքում ստամոքսի լվացում կատարել, ակտիվացված ածուխ խմել և շատ հեղուկ օգտագործել։ Անպայման բժիշկ կանչել։

Ստաֆիլոկոկային սննդային թունավորումը փսխմամբ և փորլուծությամբ ուղեկցվող սուր համախտանիշ է, որի հարուցիչը ստաֆիլոկոկային էնտերոտոքսինով թունավորված սնունդն է։

Նման թունավորումների պատճառ կարող է դառնալ հիգիենայի կանոնների խախտումը։

Հիգիենան ամենից առաջ` մասնագետի խորհուրդները

- Ամռան տապին սննդային թունավորումներից խուսափելու համար պետք է լավ և մի քանի անգամ լվանալ ձեռքերը, մրգերը, բանջարեղենը, կանաչին։

- Ուշադիր լինել խանութներից պատրաստի աղցանների գնման ժամանակ, սառնարանում չպահել մայոնեզով կամ թթվասերով աղցանները վեց ժամից ավելի, դրանց մայոնեզ և թթվասեր ավելացնել միայն մատուցելուց առաջ։ Կերակրատեսակները դնել սառնարան դրանց պատրաստումից երկու ժամվա ընթացքում։

- Հիշել իրենց մեջ թունավորման սպառնալիք պարունակող մթերքների մասին։ Դրանք, նախևառաջ, արագ փչացող մթերքներն են` կաթ, թթվասեր, կրեմով խմորեղեն, ինչպես նաև մսով ուտելիքներ, շաուրմա, լահմաջո։

Փողոցներում վաճառվող փափուկ լցնովի պաղպաղակը նույնպես ռիսկային է։ Այստեղ կարևոր է հետևել այն սարքին, որում պատրաստվում է այդ պաղպաղակը։ Այն պետք է լավ լվացվի և մանրէազերծվի պաղպաղակի յուրաքանչյուր նոր խմբաքանակի պատրաստումից առաջ։

- Զերծ մնալ պահածոյացումից, որը կարող է բոտուլիզմի պատճառ դառնալ։ Ամենից անվտանգ են մթերքների պահման մյուս տարբերակները` սառեցումը, աղ դնելը կամ չորացնելը։

Եղեք ուշադիր ձեր օգտագործած սննդի նկատմամբ և կխուսափեք թունավորման տհաճ դրսևորումներից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները