Ինչպե՞ս ազատվել մրգերում և բանջարեղենում պարունակվող քիմիայից

23.11.2015, 10:41
Մենք գնում ենք բանջարեղենն ու մրգերը տաղավարներից` հաճախ չմտածելով, թե ինչ պարարտանյութեր են դրանցում օգտագործել: Մինչդեռ այսօր շատ դժվար է գտնել էկոլոգիապես մաքուր սննդամթերք: Բայց նիտրատներից և պեստիցիդներից կարելի է մասամբ ազատվել ճիշտ լվանալու և մաքրելու միջոցով:
Ինչպե՞ս ազատվել մրգերում և բանջարեղենում պարունակվող քիմիայից
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մենք գնում ենք բանջարեղենն ու մրգերը տաղավարներից` հաճախ չմտածելով, թե ինչ պարարտանյութեր են դրանցում օգտագործել: Մինչդեռ այսօր շատ դժվար է գտնել էկոլոգիապես մաքուր սննդամթերք: Բայց նիտրատներից և պեստիցիդներից կարելի է մասամբ ազատվել ճիշտ լվանալու և մաքրելու միջոցով: Takprosto.cc կայքը ներկայացնում է մի քանի խորհուրդներ այդ մասին:

Կաղամբ

Հանելով վերին թերթերը և կուրծը` կարելի է ազատվել այդ բանջերեղենում պարունակվող նիտրատների մեծ մասից:

 - рис.1

Կարտոֆիլ

Կարտոֆիլում բոլոր նիտրատները հավաքվում են կեղևի տակ և միջուկում, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է թափել այն ջուրը, որում խաշվել է կարտոֆիլը:

 - рис.2

Դդմիկ, վարունգ, սմբուկ

Էկոլոգիապես մաքուր վարունգը պետք է նուրբ կանաչ լինի: Եթե այն մուգ կանաչ է, ապա դրանցում չափազանց մեծ քանակության նիտրատներ են պարունակվում: Մատղաշ դդմիկներն ու սմբուկը պետք է կեղևահան անել, ինչպես նաև կտրել պտղակոթի մասը` այն ամենաթունավորն է:

 - рис.3

Հազար, մաղադանոս, սամիթ և այլ կանաչեղեն

Կանաչեղենում ամենից շատ նիտրատներ են հավաքվում միջներակներում և կոթերում: Կանաչին շատ ակտիվ է ներծծում նիտրատները, նշանակում է` այն ավելի լավ է մեկ ժամվա ընթացքում պահել ջրում նախքան կերակրատեսակների մեջ ավելացնելը:

 - рис.4

Լոլիկ

Որքան հաստ է դրանց կեղևը, այնքան շատ քիմիա կա դրանցում: Երբեք մի գնիր կարմրագազարագույն լոլիկներ: Սպիտակ պտղամիսը և հաստ միջներակները մեծ վկայում են մեծ քանակությամբ նիտրատների մասին: Եթե դու այդպիսի լոլիկներ ես գնել, մեկ ժամով թրջիր դրանք սառը ջրում:

 - рис.5

Բազուկ, գազար և բողկ

Այս պալարապտուղներում նիտրատների մեծ մասը պարունակվում է գագաթներում և ծայրերում: Անպայման կտրիր դրանք օգտագործելուց առաջ: Մի գնիր կլորացած պոչիկով բազուկ: Գազարի պոչիկի մեկ սանտիմետրը կտրիր, իսկ կանաչ մասը կտրիր ամբողջությամբ:

 - рис.6

Խաղող

Խաղողը մշակում են ֆունգիցիդներով, որ այն երկար պահվի: Դրանից ազատվելու համար բավարար է լավ լվանալ միրգը:

 - рис.7

Ձմերուկ

Երբեք մի գնիր կիսած և պոլիէթիլենային թաղանթով փաթաթած ձմերուկ: Դա մանրէների և միկրոօրգանիզմների բազմացման ամենաբարենպաստ միջավայրն է: Եթե ձմերուկի պտղամիսը դեղնավուն միջներակներ ունի, ապա այն մշակել են ագրեսիվ պարարտանյութերով: Կարելի է ոչ մեծ թեստ կատարել` պտղամիսը մեկ րոպեով դիր ջրով բաժակի մեջ, եթե ջուրը փոխեց գույնը, ապա ձմերուկը մշակված է պարարտանյութերով: Եթե ջուրը պարզապես պղտորվեց, ապա հատապտուղը մաքուր է:

 - рис.8

Տանձ և խնձոր

Այս մրգերը գնելիս` շոշափիր դրանք: Եթե դրանք կպչուն են, ապա մշակված են դիֆենիլով երկար պահպանման համար: Եվրամիությունում, ԱՄՆ-ում դիֆենիլն արգելված է քաղցկեղածին և ալերգիկ հատկանիշների պատճառով: Դիֆենիլով մշակած մրգերը պետք է կեղևազրկել:

 - рис.9

«Ամենավտանգավոր» մրգերն ու բանջարեղենը բերվում է Հոլանդիայից, Թուրքիայից, Իսրայելից, Եգիպտոսից: Բանն այն է, որ նրանց հողն աղքատ է և չի կարող բերք տալ առանց պարարտանյութերի: -0-