ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Անկախ եղանակից՝ ձեր ձեռքերն ու ոտքերը միշտ սա՞ռն են։ Եվ եթե ամռանը դա առավելություն է, ապա ձմռանն անընդհատ ուզում եք տաքացնել սառչող մատներն ու ոտնաթաթերը։ Ահա մի քնաի խորհուրդ
forwomenonly.ru-ից դրանք տաքացնելու համար։
Ինչո՞ւ են դրանք սառչում
Մեր մարմինը լավ գիտի, թե որ օրգանները պահպանի առաջին հերթին, այդ պատճառով արյան մատակարարման առաջնահերթությունը տրվում է ուղեղին և սրտին, իսկ վերջույթների սնուցումը մնցորդային սկզունքով է կատարվում։ Եվ եթե ձեր ձեռքերն ու ոտքերը սառել են, դա նշանակում է, որ տվյալ պահին օրգանիզմի բոլոր ուժերն ուղղված են սրտի աշխատունակության պահպանմանը։
Ինչպե՞ս տաքանալ
Կերեք սրտի համար օգտակար մթերքներ։ Խնդիրը լուծելու ամենալավ տարբերակը դրա սկզբնաղբյուրի հետ պայքարելն է, տվյալ պարագայում՝ սրտի արյունափոխանակությունն ու սնուցումը բարելավելը։ Դրա համար պետք է ավելի հաճախ ուտել սրտի համար օգտակար մթերքներ․ յուղոտ ձուկ, ընկույզ, ձիթապտղի յուղ, միրգ և բանջարեղեն, բանան, սև շոկոլադ և բրյուսելյան կաղամբ։
Ավելի շատ համեմունքներ օգտագործեք
Քրքումը, կոճապղպեղը, պղպեղը և այլ համեմունքներ բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը և բարելավում արյան շրջանառությունը, և տաքացնում են ոչ պակաս քան ձեռնոցներն ու գուլպաները։
Տաք խմիչքներ օգտագործեք
Նույնիսկ եթե դուք չեք մրսում, մի բաժակ տաք թեյը, սուրճը կամ կոճապղպեղի թուրմը կօգնի բարձրացնել մարմնի ջերմաստիճանը, ինչպես նաև ավելի հավասար բաշխել ջերմությունը։ Բացի դրանից, տաք ըմպելիքով բաժակը բռնելով, մենք հավելյալ տաքացնում ենք ձեռքերը և բարելավում արյան շրջանառությունը։-0-