Ինչպես հեքիաթում․ ԱՄՆ-ում երիտասարդը յուրահատուկ ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին (ՎԻԴԵՈ)
17:59
11 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՄՆ-ում երիտասարդը առաջարկություն է արել ընկերուհուն մուլտֆիլմի միջոցով։ Նա իրեն և իր սիրելիին տեղադրել է «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի մեջ և հրավիրել աղջկան դրա դիտմանը։ Մուլտֆիլմի վերջում արքայազնը, որը մեր նյութի գլխավոր հերոսի կերպարանքով էր, իր ընկերուհու տեսքով քնած գեղեցկուհուն համբուրում է և գրպանից հանում մատանին։ Հետո դահլիճում նա իսկական մատանին է հանում և ամուսնության առաջարկություն անում աղջկան։ Հերոսուհին համաձայնվում է։
Ի դեպ, երիտասարդը պատրաստվել էր նաև «Ոչ» պատասխանը լսելուն։ Այդ դեպքում էկրանին կցուցադրվեր մուլտֆիլմի թզուկների լացի տեսարանը։-0-
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում