Ինչպես դրամածառի միջոցով ազատվել եղունգների սնկից

20.05.2018, 15:58
Դրամածառը կամ տոլստյանկան բազմաթիվ բուժիչ հատկություններ ունեցող բույս է:
Ինչպես դրամածառի միջոցով ազատվել եղունգների սնկից
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Դրամածառը կամ տոլստյանկան բազմաթիվ բուժիչ հատկություններ ունեցող բույս է: Նրա տերևների հյութն օգտագործվում է ժողովրդական բժշկության բազմաթիվ բաղադրատոմսերում: Դա նաև արդյունավետ միջոց է եղունգների սնկերից ազատվելու համար: Ստորև ներկայացվում է, թե ինչպես հնարավոր է հեշտությամբ բուժել եղունգները:

1. Մանրացրեք դրամածառի 3-4 տերև

2. Քսեք ստացված նյութը եղունգների վրա

3. Բինտից ու լեյկոսպեղանուց պատրաստեք կոմպրես

4. Եթե հնարավոր է, թողեք այն մի քանի ժամով կամ ամբողջ գիշեր

Կրկնեք այն 2-3 շաբաթ կամ անհրաժեշտության դեպքում ավելի երկար, մինչև չստանաք դրական արդյունք: Բացի դրանից, դուք կարող եք փափկացնել ձեր եղունգներն ու նախապատրաստել դրանք տնային հակասնկային թերապիայի` մոտավորապես 15 րոպեով թաթախելով եղունգները ջրի մեջ, որտեղ ավելացված է նաև 1-2 թեյի գտալ սոդա ու օճառի մի քանի կաթիլ:-0-