ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ հարյուր տարվա կյանքը է ոչ միայն գեների, այլև մարդկանց ապրելու վայրի հետևանք են: Այս մասին, Lenta.ru- ի փոխանցմամբ , ասվում է International Journal of Environmental Research and Public Health-ում հրապարակված հոդվածում:
Загружается новость ... "Лево"
Հետազոտողները վերլուծել են 2011-ից 2015 թվականներին ընկած ժամանակահատվածում 75 և ավելի բարձր տարիքում մահացած 145 հազար մարդու բնակության վայրերի, կրթության մակարդակի և ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տվյալները: Բացի այդ, հաշվի են առնվել շրջակա միջավայրի այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղքատությունը, տրանսպորտի և բժշկական օգնության հասանելիություն, աշխատունակ տարիքի բնակչության տոկոսը, օդի աղտոտվածությունը և կանաչ տարածքների քանակը: Այսպիսով, հնարավոր է եղել ճշգրիտ որոշել, թե կյանքի որ պայմաններն են նպաստել հարյուր տարի ապրելուն:
Պարզվել է, որ մոտակայքում զբոսնելու հնարավարությունը (սա նպաստում է ֆիզիկական ակտիվության և մթերային խանութների և կլինիկաների հեշտ հասանելիությանը), բարձր սոցիալ-տնտեսական կարգավիճակը և աշխատունակ տարիքի բնակչության բարձր տոկոսը, դրականորեն կապված են երկար կյանքի տևողության հետ: Բացի այդ, գիտնականները տարբերություն են գտել սեռերի միջև. կանայք ավելի հաճախ են ապրել մինչև հարյուր տարեկանը: -0-