Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին 2020 թ․-ի ամռանը. բացառիկ կանխատեսում հայ աստղաբանից (ՎԻԴԵՈ)
12:00
29 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/․ «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին աստղաբան էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրեց կենդանակերպի նշանների բացառիկ կանխատեսումը 2020 թվականի ամռան համար:
Խոյ
Խոյերի համար, 2020-ի ամառը բավականին ուժեղ ժամանակաշրջան կլնի: Օգտագործելով ինքնաճանաչողության և իրականության ճիշտ գնահատական տալու մոդելները՝ այս նշանի ներկայացուցիչները մեծ առաջընթաց կունենան: Խոսքի դերը նրանց համար շատ կարևոր է, ընտանիքի հետ կապված հարցերը շատ կարևոր են և կարևոր է գիտակցել, որ հիասթափությունները և դժվարությունները, որոնք պարբերաբար առաջանալու են ամռան ընթացքում (հատկապես խավարումների շրջանում), արագ անցնող են, և պետք չէ կենտրոնանալ դրանց վրա:
Ցուլ
Ցուլերի համար բարեկեցության և ֆինանսական ձեռքբերումների հնարավորություն կառաջանա: Նրանց մոտ սկսվում է հաղթանակների և լավատեսության շրջան: Ցուլերին անհրաժեշտ է այս առումով հստակ դնել խնդիրները և անցնել առաջ: Մտքերի խարնվելու դեպքում խորհուրդ է տրվում դադար տալ և անցնել մեկ այլ շրջանի, քանի որ անընդհատ մնալ մեկ իրավիճակի մեջ Ցուլերի համար բավականին դժվար կլինի:
Երկվորյակներ
Երկվորյակներին սպասվում է հիանալի շրջան, քանի որ նրանք հեշտությամբ հարմարվում են նոր իրավիճակին: Նրանց օրինակը շատ կարևոր կդառնա այլ նշանների համար: Ինքնաճանաչման մոդելը բնորոշ է Երկվորյակներին, քանի որ դրանք երկու էությունների միասնությունն են: Այս սակրալ նշանակությունը բացահայտվում է հենց այդ ժամանակ:
Խեցգետին
Խեցգետնի համար ճակատագրական իրավիճակների փուլ է, քանի որ խավարումների փուլի ավարտից հետո կավարտվի նաև նրանց ամբողջ տրանսֆորմացիան: Խոսքը նրանց համար նույնպես կարևոր կլինի: Խեցգետիններին սպասվում է հոգևոր նոր ուղիների փնտրման՝ ինքնաճանաչման ժամանակահատված: Այս նշանի ներկայացուցիչները կզգան տոտալ պաշտպանություն, որի շնորհիվ նրանք կկարողանան լիարժեք ձերբազատվել այն սահմանափակումներից և վախերից, որոնք կային:
Առյուծ
Առյուծների համար իրավիճակը ճգնաժամային չի թվում, և դա ճիշտ է, քանի որ նրանք կունենան լուսավոր շրջան՝ ընտանիքի, հարմարվելու, ինչպես նաև էներգիայի մեծ կուտակումների առումով: Այնուամենայնիվ, վհատության ցանկացած պահ շատ վտանգավոր է Առյուծների համար, քանի որ այն արագ և տևականորեն ազդում է նրանց և նրանց շրջապատի վրա: Դրանցից խուսափելու համար Առյուծների համար կարևոր է արագորեն վերանայել իրավիճակը:
Կույս
Կույսերին նույնպես փոփոխություններ են սպասվում, ներքին դաշտում խնդիրներ կառաջանան, որոնք նրանք ստիպված կլինեն հաղթահարել: Կույսը չի կարողանա խուսափել դրանցից. պետք է առերեսվել: Այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է հասկանալ, որ կան իրավիճակներ, որոնք իրենց վերահսկողությունից դուրս կլինեն. որոշ ճակատագրական գործընթացներ են, որոնք պետք է ապրել, վերապրել և բաց թողել:
Կշեռք
Կշեռքի համար լավ, դրական ուժերը շարունակվում են: Նրանց ներուժն ու հնարավորությունները մեծ են, հատկապես` դառը և դժվար իրավիճակներն արագորեն իրենց ցանկացած ձևի տրանսֆորմացնելու կարողությունը: Կարևոր է, որ ամռանը Կշեռքները կարողանան աշխատել տրանսֆորմացիոն էներգիայի վրա և կարգավորել այն ամենը, ինչ նրանք ցանկանում են, որ իրենց կյանքում հայտնվի կամ ջնջվի:
Կարիճ
Կարիճների հաղթական շրջանը շարունակվում է, նրանք գրեթե բացարձակ ձերբազատված են վախերից և տագնապներից: Նրանք գտնվում են իրենց հիմնական տրանսֆորմացիոն փուլում, այդ իսկ պատճառով այս նշանի ներկայացուցիչների միջև կտրուկ բաժանություն կլինի. նրանք, ովքեր մնացել են մութ ժամանակաշրջանում, և նրանք, ովքեր վեր են բարձրանում՝ ձերբազատվելով բոլոր բարդույթներից, սահմանափակումներից և անցյալից:
Աղեղնավոր
Աղեղնավորներին լավ շրջան է սպասվում, բացառությամբ այն հատվածի, որ զգացմունքների բավականին մեծ կուտակում կար, որոնց հետ պետք է առնչվել, պետք է կամ վերապրել կամ մոռանալ: Աղեղնավորների համար էմոցիաներով առաջնորդվելը շատ վտանգավոր կլինի:
Այծեղջյուր
Այծեղջյուրի հաղթարշավը շարունակվում է, ինչը նրանց համար կարող է փոքր-ինչ դժվար թվալ, բայց նրանք տալիս են իրենց կարմիկական պարտքը և նոր փուլի առաջ կանգնում: Եթե կյանքի նոր մոդելը հնարավորինս արագ ընդունվի, դա հաջողություն կբերի: Այծեղջյուրները չպետք է անցյալում ապրեն, նրանք պետք է վերանայեն իրենց արժեքային համակարգը և մտածողության որակները:
Ջրհոս
Այսօր կենդանակերպի բոլոր նշանները ապրում են ջրհոսի պրոյեկցիայի տակ: Նրանք ավելի ճիշտ են հասկանում և գնահատում իրավիճակը և չեն կառչում դրանից, ի տարբերություն այլ նշանների: Ջրհոսի բոլոր կապվածությունները, որոնք նախկինում կային որպես կարմիկական կերպար, իսպառ դուրս կգան: Ջրհոսները դա հատկապես կտրուկ կզգան արևային խավարման օրը՝ հունիսի 21-ին և դրանից հետո ևս մեկ շաբաթվա ընթացքում: Նրանք հնարավորություն կունենան ազատվելու յուրաքանչյուր կապվածությունից, որը պահում էր նրանց և ստեղծում նոր կարման: Նաև Ջրհոսներին սպասվում է բազմաթիվ անակնկալներ նյութական և այլ առումներով:
Ձկներ
Ձկների համար տարին սկսվեց դրականորեն և շարունակվում է: Հիմա անցնում է նրանց ադապտացիոն շրջանը, և այն ձեռքբերումները, որոնք նրանք ունեցել են տարվա սկզբին, կշարունակվեն և կաճեն: Այս իրավիճակում ձկները ճկունություն են դրսևորում, որը պետք է սովորեն նաև այլ նշանները: -0-
The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին