421.19
4.88
387.23
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ի՞նչ է կատարվում առողջապահության նախարարի հետ․ Փաշինյանը Թորոսյանին արձակուրդ է ուղարկել

15:45
25 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի՝ օգոստոսի 25-ին ստորագրել է որոշում, որի համաձայն` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում։ 

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ»,- նշվում է ՀՀ կառավարության կայքում տեղադրված՝ վարչապետի որոշման մեջ: 

Նշվում է նաև, ոև Արսեն Թորոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Ի՞նչ է կատարվում նախարարի հետ 

Նախօրեին հայկական սոցիալական ցանցերն անհանգստացած են մի լուրով. փակվել է ոչ միայն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Facebook-յան պաշտոնական, այլև անձնական էջը։ Էջ մուտք գործելու ժամանակ, նշվում է, որ բովանդակությունը հասանելի չէ, հնարավոր է, սեփականատերը ջնջել է բովանդակությունը կամ սահմանափակվել մուտքը:

Загружается новость ... "Лево"
Որոշ ԶԼՄ-ներ շտապեցին եզրակացություններ անել՝ ասելով, որ սա Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հրաժարվելու առաջին ազդանշանն է: Երկար ժամանակ է ինչ շրջանառվում են լուրերն այն մասին, թե նա կթողնի իր պաշտոնը, ինչպես կառավարության կոռոնավիրուսի դեմ վարած քաղաքականության, որը, ըստ որոշ սոցցանցերի օգտատերերի, ձախողվել է, այնպես էլ ոլորտում բարձր մակարդակի հրաժարականների պատճառով:

Հրաժարականի մեկ այլ հավանական պատճառ էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Թորոսյանի դեմ հարուցված վարույթն է՝ իրավիճակային շահերի ապօրինի բախման փաստով:

Չնայած տարբեր լուրերին, պաշտոնական կողմը չի մեկնաբանում իրավիճակը: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պաշտոնական մեկնաբանության համար դիմեց ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանին, որը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից: Նա չմեկնաբանեց նախարարի էջի փակումը սոցցանցում կամ նրա հնարավոր հրաժարականը:

Լրատվամիջոցները նաև լուրեր են տարածում, թե Փաշինյանը ծայրաստիճան դժգոհ է Թորոսյանի աշխատանքից, մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել