ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բժիշկները խորհուրդ չեն տալիս քնելուց անմիջապես առաջ ուտել, բայց ինչ անել, եթե ուշ եք վերադարձել տուն:
Բժիշկ-սննդաբան Լյուդմիլա Բաբիչը պատմել է, թե որ մթերքներն են օգնում հագեցնել քաղցը, բայց ծանր չեն քնելուց առաջ, գրում է
medikforum-ը:
Չրեր և ընկուզեղեն. Սննդաբանի խոսքով, ուշ ընթրիքը չպետք է սննդի լիարժեք ընդունում լինել, պետք է մտահոգվել միայն քաղցի զգացումը հագեցնելու մասին: Այս խնդիրը կարող էլուծել մի բուռ չորամիրգը կամ ընկուզեղենը, ոչ ավելի, քան 50 գրամ: Այս մթերքները պարունակում են մեծ թվով վիտամիններ և արժեքավոր միկրոտարրեր, որոնց չափավոր գործածումը քնելուց առաջ ավելորդ քաշի պատճառ չի դառնա, կարելի է չվախենալ:
Կաթնամթերք. Քաղցը հանգստացնում է կեֆիրը, կաթնաշոռը, բնական յոգուրտը: Այդ մթերքներն օրգանիզմին տալիս են սպիտակուցներ և պրոբիոտիկներ, որոնք բարերար ազդեցություն են ունենում աղեստամոքսային տրակտի վրա:
Շիլաներ. Քնելուց առաջ հազվադեպ կարելի է թույլ տալ շիլա ուտել, օրինակ, հնդկաձավարի կամ վարսակի:
Քնելուց առաջ օգտակար մթերքների ցանկը համալրել են
հումուսը, պանիրը, խնձորը:
Լյուդմիլա Բաբիչն ավելացրել է, որ ընթրել պետք է քնելուց երեք ժամ առաջ օգտակար, բայց թեթև մթերքներով: Ուշ ընթրիքները թույլատրելի են, բայց չպետք է սովորություն դառնան: -0-