ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նոյեմբերի 24-ի ցերեկը և 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում առաջիկա 5 օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճան կլինի 8-10 աստիճան տաքություն: Գիշերներին կանխատեսվում է մինչև 2 աստիճան ցուրտ: -0-